-
Արդյո՞ք չեն պարունակում փաթեթները բիսֆենոլ և ֆտալատ
Փաթեթները չեն պարունակում բիսֆենոլ A և ֆտալատ:
-
Պարունակում են արդյո՞ք փաթեթները լատեքս
Փաթեթները չեն պարունակում լատեքս:
-
Վնասակար են արդյո՞ք փաթեթների ներսում առկա մարգարտի պես գնդիկները? Ի՞նչ նյութից են դրանք պատրաստված
Փաթեթների ներսում առկա գնդիկները տոքսիկ չեն և պատրաստված են գերներծծող պոլիմերից:
-
Արդյո՞ք փաթեթները բազմակի օգտագործման են
Այո փաթեթները բազմակի օգտագործման համար են նախատեսված և ավելի շատ կարելի է օգտագործել, եթե դուք լավ խնամեք դրանք: Խորհուրդ տրվող 15 վ-ց ավել գերտաքացումը կարող է բերել փաթեթների վնասման:
-
Ինչո՞վ են տարբերվում կրծքի տաք և սառը փաթեթները այլ ապրանքներից
Կրծքի տաք և սառը փաթեթեները միակ ապրանքն են, որ օգտագործվում են 3-ը 1-ում: Այն կարող է օգտագործվել սառը վիճակում՝ կանգը հանգստացնելու համար,տաք վիճակում՝ մաստիտը և խցանված խորանները մեղմացնելու համար, ինչպես նաև տաք վիճակում կթիչի հետ միասին օգտագործելով նվազեցնում եք կթման տևողությունը:
-
Ի՞նչ է իրենից ներկայացնում կանգը, և ինչպե՞ս կարող են օգնել փաթեթները
Կրծքով կերակրման վաղ շրջանում կաթի արտահոսքի հետ կապված երբեմն լինում են այտուցներ, որը կոչվում է կանգ: Փաթեթները սառը վիճակում օգտագործելով՝ դուք կարող եք մեղմացնել կանգը:
-
Ի՞նչ է մաստիտը, և ինչպես կարող են օգնել փաթեթները
Մաստիտը՝ դա կրծքագեղձի բորբոքումն է, որն կարող է առաջանալ խցանման, ինֆեկցիաների կամ ալերգիաների հետևանքով: Մաստիտը հաճախ հանդիպում է ծննդաբերությունից հետո՝ կրծքով կերակրման առաջին 2-3 շաբաթներում, բայց կարող է նաև հանդիպել կերակրման այլ փուլերում: Մաստիտը կարող է առաջանալ հանկարծակի և սովորաբար ախտահարում է մեկ կուրծքը: Մաստիտի ժամանակ ընդհանուր տրվող խորհուրդներն են՝ դնել տաք թրջոցներ, մերսել կուրծքը, հանգստանալ և դատարկել կուրծքը (կրծքով կերակրել կամ կթել): Երբեմն կարիք է լինում հակաբիոտիկների կիրառման, եթե ախտանիշները 12-24 ժամվա ընթացքում չեն մեղմանում կամ մոր մոտ դիտվում է սուր վիճակ: Կրծքի տաք և սառը փաթեթները կարելի է օգտագործել տաք վիճակում որպես թրջոց անմիջապես կրծքի վրա՝ կերակրելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կերակրումների և կթումների միջև՝ բորբոքումը և ցավը մեղմացնելու համար: Մաստիտի մասին ավելի շատ տեղեկություն՝ ախտանիշների, բուժման մասին իմանալու համար այցելեք մեր կայքի ՄԱՍՏԻՏ ենթավերնագիրը:
-
Ինչի՞ են տաք փաթեթները օգնում կաթի արտահոսքին
Հետազոտությունները ցույց են տվել, որ տաք կուրծքը ի համեմատ սառի նպաստում է կաթնամղմանը: 3-ը 1-ում տաք փաթեթները փաթաթելով կթիչի ձագարի վրա, տաքությունը խթանում է կաթի հոսքին և արտամղմանը: Աղբյուր՝ Effect of Warm Breastshields on Breast Milk Pumping, JHL, 27(4) 331-338, Kent et al.
-
Ինչպե՞ս ամրացնել փաթեթները կթիչին
Փաթեթները՝ մանուշակագույն պատյանով, կարող եք փաթաթել կթիչի ձագարի վրա, այնուհետև ամրացնել առկա փականով: Հանելիս՝ մատների օգնությամբ զգուշությամբ հեռացրեք փականը: Մի հեռացրեք առանց մատները ամրացնելու:
-
Արդյո՞ք համապատասխանում են փաթեթները կթիչների (մեխանիկական և էլեկտրական) բոլոր չափսի ձագարներին
Առաձգական փականի շնորհիվ փաթեթները կարելի է օգտագործել բոլոր տեսակի կթիչների հետ՝ և մեխանիկական, և էլեկտրական:
-
Կարո՞ղ եմ ես օգտագործել փաթեթները, եթե իմ պտուկները ցավոտ են և ճաքճքած
Փաթեթների կենտրոնում առկա անցքի պատճառով նրանք չեն կարող օգտագործվել ցավոտ և ճաքճքած պտուկների համար: Lansinoh ընկերությունը առաջարկում է այս դեպքում օգտագործել գերմաքուր լանոլին:
-
Կարելի՞ է փաթեթները տաքացնել պատյանով
Այո, կարելի է: Ապրանքը նախատեսված է տաքացնել պատյանի մեջ, բայց նախքան այն տեղադրելը ձեր մաշկին անպայման ստուգեք ջերմաստիճանը:
-
Կարելի՞ է օգտագործել փաթեթները լանոլինի հետ միասին
Չկա ոչ մի պատճառ, որի համար մայրիկները չեն կարող օգտագործել լանոլինը փաթեթների հետ միասին, այնուամենայնիվ մայրիկները կարող են մաքրել իրենց փաթեթները օգտագործումից հետո, քանի որ կարող է լանոլինը քսված լինել փաթեթներին:
-
Կարելի՞ է լվանալ փաթեթների պատյանը
Այո, դուք կարող եք լվանալ և չորացնել ձեր փաթեթների պատյանները լվացքի մեքենայի մեջ:
-
Կարո՞ղ եմ ես միևնույն ժամանակ օգտագործել փաթեթները, երբ կերակրում եմ երեխայիս
Դժվար կլինի օգտագործել փաթեթները միևնույն ժամանակ, երբ դուք կրծքով կերակրում եք, քանի որ դրանք կխանգարեն երեխային ճիշտ ամրակցվել կրծքին: Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել փաթեթները կերակրելուց առաջ կամ հետո կամ ձեր կթիչի հետ՝ խթանելու արտամղման փուլը:
-
Ինչպե՞ս կարող եմ մաքրել փաթեթները
Դուք կարող եք լվանալ օճառաջրով, մաքրող միջոցներով և սպիրտով և թողնել մոտավորապես 1 րոպե:
-
Ինչքա՞ն ժամանակ են փաթեթները մնում տաք/սառը
Կրծքի տաք և սառը փաթեթները կարելի անմիջապես տաքացնել սառցեխցիկից հետո, այնուամենայնիվ զգույշ եղեք փաթեթների գերտաքացումից: Օգտագործելուց առաջ ստուգեք ջերմաստիճանը, քանի որ գերտաքեցումը կարող է բերել վնասվածքի կամ փաթեթների քայքայման:
-
Կարելի՞ է սառցեխցիկից հանել և անմիջապես տաքացնել միկրոալիքային վառարանում
Կրծքի տաք և սառը փաթեթները կարելի անմիջապես տաքացնել սառցեխցիկից հետո, այնուամենայնիվ զգույշ եղեք փաթեթների գերտաքացումից: Օգտագործելուց առաջ ստուգեք ջերմաստիճանը, քանի որ գերտաքեցումը կարող է բերել վնասվածքի կամ փաթեթների քայքայման:
-
Ի՞նչ կարող է պատահել, եթե ես փաթեթները տաքացնեմ շատ երկար
Գերտաքեցումը կամ երկար մնալը կարող են առաջացնել վնասվածքներ՝ ներառյալ այրվածք: Խորհուրդ տրվող ժամանակից (15վ) չափից շատ տաքացումը կարող է վնասել կամ քայքայել ձեր փաթեթները: Սովորաբար փաթեթները մի փոքր լայնանում են, երբ տաքացվում են խորհուրդ տրվող ժամանակի մեջ: Եթե դուք չափից շատ եք տաքացրել և տեսնում եք, որ փաթեթները ուռչում են փուչիկի պես, ապա անմիջապես անջատեք միկրոալիքային վառարանը, սպասեք մինչև սառչի փաթեթը այնուհետև դեն նետեք: Եթե դուք կասկածում եք կամ նկատել եք որևէ վնասվածք փաթեթի վրա, ապա մի օգտագործեք: Գերտաքեցված փաթեթները չի կարելի կրկնակի անգամ օգտագործել: Չափից շատ տաքացումից փաթեթները կարող են պայթել:
-
Կարելի՞ է արդյոք սառեցնել փաթեթները օգտագործումից մոտ 2 ժամ առաջ
Դուք կարող եք թողնել ձեր փաթեթները սառցեխցիկում անորաշ ժամանակով կամ կարող եք սառեցնել կարճ ժամանակով: Մեր հաճախորդներից շատերը փնտրում են սառը այլ ոչ թե սառեցրած, այդ իսկ պատճառով նրանք պահում են իրենց փաթեթները սառնարանում:
-
Կարելի՞ է քնել փաթեթը կրծքին
Փաթեթները պատրաստված են թերապևտիկ արդյանավետությամբ և անվտանգ են, բայց մենք խորհուրդ չենք տալիս քնել տաք կամ սառը փաթեթներով:
-
Կարելի՞ է օգտագործել փաթեթները որպես լնդերի մերսիչ
Կրծքի տաք և սառը փաթեթները չպետք է օգտագործել որպես լնդերի մերսիչ ատամների ծկթման ժամանակ:
-
Արդյոք կարելի՞ է փաթեթները օգտագործել բաց վերքերի ժամանակ
Ոչ, կրծքի տաք և սառը փաթեթները նախատեսված չեն բաց վերքերի օգտագործման համար:
-
Ինչպե՞ս ես կարեղ եմ իմանալ, թե երբ է եկել փաթեթները դեն նետելու ժամանակը
Դուք պետք է ազատվեք ձեր փաթեթներից, եթե դրանք վնասված են:
-
Ես իմ փաթեթները օգտագործել եմ որոշ ժամանակ և պարունակության գնդիկները սկսել են վնասվել….քայքայվել
Օգտագործմանը զուգահեռ գնդիկները սկսում են քայքայվել և դա նորմալ է, բայց անգամ բոլոր գնդիկների քայքայումից հետո փաթեթները դեռ աշխատում են:
-
Ի՞նչ պետք է անել, եթե իմ միկրոալիքային վառարանը հավասարաչափ չի տաքացնում փաթեթները
Անգամ տարբեր հզորության միկրոալիքային վառարանները տարբեր են տաքացնում և երբեմն անհավասարաչափ: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս միկրոալիքային վառարանից հանելուց հետո ստուգել փաթեթների ջերմաստիճանը, և եթե կարծում եք, որ հավասարաչափ չեն տաքացել, ապա թափահարեք, որպեսզի գնդիկները տեղաշարժվեն:
-
Ի՞նչ անել, եթե ես օգտագործում եմ փաթեթները, բայց ցավը դեռ առկա է
Դիմեք բժշկական օգնության:
-
Կարելի՞ է տեղադրել փաթեթները անմիջապես կրծքին՝ առանց մանուշակագույն պատյանի
Կրծքի տաք և սառը փաթեթները կարելի է դնել անմիջապես մաշկի վրա, բայց օգտագործելուց առաջ անպայման ստուգեք փաթեթների ջերմաստիճանը:
-
Կարելի՞ է օգտագործել փաթեթները հղիության ժամանակ
Շնորհավորում ենք!!! Մենք խորհուրդ ենք տալիս հարցնել ձեր բժշկին՝ արդյոք հարմար ապրանք են փաթեթները ձեր և ձեր վիճակի համար:
-
Ի՞նչ է նշանակում CE հապավումը փաթեթի տուփի վրա
CE հապավումը փաթեթների տուփի վրա նշանակում է, որ այնհամապատասխանում է Եվրոպական տնտեսվարողների պահանջներին: Այդ պահանջներն իրենց մեջ ներառում են՝ ռիսկերի կարգավորում, որակի ստուգում և անվտանգություն: