HPA® Լանոլին քսուկ

HPA®Լանոլինն արտադրված է կերակրող մայրերի մոտ կրծքապտուկների ճաքերը բուժելու և սպիացնելու համար: Պտուկների ցավոտությունը կրծքով կերակրման ընթացքում հաճախ հանդիպող բարդություն է, որը երեխային սխալ դիրքով կերակրելու արդյունք է: Անխոս պետք է վերացնել առաջացման պատճառը, սակայն ապացուցված է նաև, որ Lansinoh – HPA®Լանոլինն օգնում է հանգստացնել և պաշտպանել վնասված պտուկները:

Հավելյալ նկարագրություն

Տեսահոլովակ

  • Ունենալով դաժան փորձություն կրծքով կերակրման ժամանակ, Ռեշեդան ցանկացել է օգնել մյուս մայրիկներին և իր խոհանոցում ստեղծել է Լանսինոն: 2019 թ –ին մենք նշել ենք մեր հայտնի քսուքի՝ լանոլինի 35 ամյակը:

  • Դիտեք այս արագ տեսահոլովակը, ինչպես օգտագործել N1 լավագույն վաճառվող լանոլին քսուքը

  • Դիտեք մեր լավագույն վաճառվող լանոլինի քսուքի տարան 360 աստիճանով:

  • Դիտեք կրծքապտուկների քսուքների արտադրության մեջ առաջատար մեր Լանոլինի մասին ամբողջական տեսահոլովակը: Տեսեք թե ինչպես է օգնում միլիոնավոր կանանց ամբողջ աշխարհում հանգստացնել բորբոքված և ճաքճքած պտուկները:

  • Ցանոթացեք, թե ինչով է տարբերվում մեր լանոլինը շուկայի մյուս մրցակիցներից:

  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Նվաճումներ
  • Առաջարկվող ապրանքներ:

    • Զուրկ է բիսֆենոլ A և S -ից
    • Մեծ Բրիտանիայի կրծքով կերակրող մայրիկների N 1 հաճախակի օգտագործվող պտուկների քսուկն է
    • Հանգստացնում, պաշտպանում է ցավոտ պտուկները և վնասված մաշկը
    • Հիպոալերգիկ և 100%  բնական է
    • Մաքուր, բժշկական որակի լանոլին է
    • Չի պարունակում հավելանյութեր, կայունացնող նյութեր և քիմիկատներ
    • Կարիք չկա մաքրել նախքան կերակրումը
    • Չի պարունակում պարաբեն
    • Չունի համ և հոտ, անգույն է – ամենաընդունելի քսուկն է ձեր կրծքով կերակրվող երեխայի համար
    • Անվտանգ է մոր և երեխայի համար
  • Նկարագրություն:

    Կրծքով կերակրման ընթացքում պտուկների ցավը շատ տարածված է և առաջանում է երեխային սխալ դիրքով (անհարմար) կրծքին մոտեցնելու հետևանքով: Մինչդեռ շատ կարևոր է վերացնել պատճառը: Ապացուցված է, որ Lansinoh – HPA® Լանոլինն օգնում է հանգստացնել և պաշտպանել վնասված պտուկները:

    Lansinoh –ի HPA® Լանոլինը կազմված է գերմաքուր լանոլինից, որը ստացվել է զտման յուրահատուկ ընթացակարգով՝ դարձնելով այն անվտանգ և՛ մոր, և՛ երեխայի համար, ուստի և կարիք չկա այն մաքրել կերակրելուց առաջ: Այս քսուքը 100 % բնական է՝ առանց կոնսերվանտների և կայունացնող նյութերի, ինչպես նաև հիպոալերգիկ է: Այն միակ լանոլինն է, որ ստացել է Բրիտանիայի Ալերգիայի Հիմնադրամի հավանության նշանը:

    Հասանելի է 3 տարբեր – 3×7մլ, 10մլ և 40 մլ տարաներով

  • Ապրանքի մասին:

    • 10մլ
    • 40մլ
    • 3x7մլ
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ Բեռնել
    • Արդյո՞ք Lansinoh-ի լանոլինը անվտանգ է երեխայի համար

      Այո անվտանգ է: Lansinoh-ի HPA®Լանոլինը կարիք չկա մաքրել կերակրելուց առաջ: Այն կրծքապտուկների համար նախատեսված ամենամաքուր և ամենաանվտանգ քսուկն է: Ի տարբերություն այլ լանոլինների, մենք հասել ենք այդ որակին՝ օգտագործելով մաքրման յուրահատուկ գործընթաց, ընտրողաբար զտելով գունանյութերն ու հոտազատիչները: Այս գործընթացը իրականացվում է ցածր ջերմաստիճանի պայմաններում, առանց սպիտակեցման, մեղմ է և 100 % բնական: Lansinoh-ի լանոլինում չի ավելացվում ջուր, քիմիական նյութեր և հոտավետ նյութեր, այն 100 % մաքուր ու հիպոալերգիկ է և
      • Չունի հոտ
      • Չունի համ
      • Չի պարունակում կայունացնող նյութեր
      • Չի պարունակում հակաօքսիդանտներ և հավելանյութեր
    • Ինչպե՞ս պահպանել HPA Լանոլինի քսուքը

      HPAԼանոլինի քսուքը կարող եք պահպանել սենյակային ջերմաստիճանում: Եթե քսուքը պինդ է և դժվար է դուրս գալիս տարայից, ապա նրբորեն տաքացրեք  տարան ձեռքերի մեջ, որպեսզի քսուքը ներսում փափկի: Եթե սեղմելուց քսուքը հոսում է, ապա անհրաժեշ է այն պահել ավելի սառը տեղում:
    • Ինչպե՞ս է աշխատում (ազդում) լանոլինը

      Կրծքով կերակրումը սովորած հմտություն է: Եթե Դուք զգում եք պտուկի ցավոտություն, բացառությամբ թեթև քնքշության, երբ երեխան մոտեցվում է Ձեր կրծքին,ապա հնարավոր է, որ որոշ փոփոխություններ անեք դիրքը շտկելու համար, որպեսզի զգաք հարմարավետություն և հաճույք ստանաք կրծքով կերակրելու գործընթացից: Մայրիկների մոտ կրծքապտուկների ճաքերը հիմնականում առաջանում են երեխային սխալ դիրքով կրծքին մոտեցնելիս – այս վիճակը ցավոտ է, բայց ժամանակավոր: Դիրքը փոխելով (ճիշտ դիրքով մոտեցնել կրծքին) վիճակը կբալելավվի, բայց միաժամանակ Lansinoh HPA®Լանոլինը կարող է ապահովել հանգստացնող ազդեցություն, որպեսզի Դուք կարողանաք կերակրել հարմարավետ: Lansinoh HPA®Լանոլինը՝ վերքերի լավացման համար ապահովում է կատարյալ խոնավ միջավայր: Վերքերի խոնավ բուժման եղանակն իր մեջ ներառում է արեոլայի(պտուկի) հատվածի առկա խոնավության պահպանումը, վնասված մաշկին քսելով, խոնավությունը պահպանող լանոլինի քսուկը (կրեմը): Մաշկում պահպանվող ներքին խոնավությունը մաշկին տալիս է նորմալ, առողջ տեսք՝ առաձգական և փափուկ, այլ ոչ թե փխրուն և չոր: Երբ վնասված հյուսվածքն այս ձևով խոնավեցվում է, ապա վերքը լավանում է առանց կեղևի ձևավորման:
    • Արդյո՞ք Lansinoh HPA Lanolin-ն ունի որևէ կողմնակի ազդեցություն

      Lansinoh քսուքը(կրեմը) չունի որևէ կողմնակի ազդեցություն: Այնուամենայնիվ հնարավոր է Դուք չիմանաք, որ ունեք ալերգիա լանոլինից: Դադարեցրեք լանոլինի օգտագործումը, եթե ունեք շնչառության դժվարացում, եղնջացան, դեմքի, լեզվի և կոկորդի այտուց, և անմիջապես դիմեք անհետաձգելի(շտապ) օգնության: Անհրաժեշտ է կապնվել Ձեր բժշկի հետ նաև այն դեպքում, եթե կնկատեք ուժեղ այրոց, ծակծկոց, կարմրություն կամ ցանավորում այն հատվածում, որտեղ քսել եք կրեմը:
    • Ոսկի-Մոր և մանկան մաշկի խնամքի լավագույն արտադրանք,Մայր և Մանուկ մրցանակ 2020
    • Ոսկի- Լավագույն արտադրանք կրծքով կերակրման համար (բացառությամբ կթիչների), Մայր և Մանուկ  մրցանակ 2020
    • Արծաթ- Լավագույն արտադրանք հղիության համար, Մայր և Մանուկ մրցանակ 2020
    • Ոսկի- Մաշկի համար լավագույն խնամքի միջոց, Մայր և Մանուկ 2019
    • Արծաթ- Լավագույն արտադրանք կրծքով կերակրման համար (բացառությամբ կթիչների), Մայր և Մանուկ մրցանակ 2018
    • Արծաթ — Մաշկի համար լավագույն խնամքի միջոց, Մայր և Մանուկ 2018
    • Բրոնզ- Մայրիկների համար պատրաստված կրծքի լավագույն կրեմ

Ձեզ կարող է հետաքրքրել

Նմանատիպ նյութեր