Կաթի հավաքման տարա
Lansinoh կաթի հավաքման տարայի օգնությամբ պահպանեք կրծքի կաթի յուրաքանչյուր՝ անգամ վերջին կաթիլը: Փոքր է և թեթև, հնարավոր է տեղափոխել նույնիսկ ձեռքի պայուսակի մեջ ամենօրյա օգտագործման համար:
Հավելյալ նկարագրություն
Տեսահոլովակ
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Օգնություն
- Հարց/Պատասխան
-
Առաջարկվող ապրանքներ:
- Lansinoh կաթի հավաքման տարայի օգնությամբ պահպանում եք կրծքի կաթի յուրաքանչյուր՝ անգամ վերջին կաթիլը
- Փոքր է և թեթև, հնարավոր է տեղափոխել նույնիսկ ձեռքի պայուսակի մեջ ամենօրյա օգտագործման համար:
- Հեշտ օգտագործվող պարագա (կթիչ) է, որը հավաքում է հոսող կաթը մի կրծքագեղձից, երբ զուգահեռաբար մյուս կրծքագեղձը կթվում կամ կերակրում է մանկանը
- Չի պարունակում բիսֆենոլ A և S, պատրաստված է 100% սիլիկոնից, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ
- Հիմնադրված լինելով կրծքով կերակրող մայրերի կողմից և ավելի քան 30 տարի վայելելով վստահություն Lansinoh ընկերության կրծքով կերակրման ապրանքներն ինչպիսին օրինակ Լանսինո-ի HPA Լանոլինն է, օգնում են մայրիկներին ու բժշկական անձնակազմին իրականացնել կրծքով կերակրման անվտանգ և արդյունավետ օժանդակաություն տասնամյակներ շարունակ:
-
Նկարագրություն:
Հաճախ է հանդիպում, երբ կերակրելիս կամ կուրծքը կթելիս լինում է կաթի արտահոսք մյուս կրծքից և մենք մտածում ենք, որ դա կորուստ է: Lansinoh կաթի հավաքման տարան Ձեզ հնարավորություն է տալիս պահել մայրական կաթի նույնիսկ վերջին կաթիլը, պահպանել հետագայում կերակրելու համար:
Թեթև, հարմար և պարզ լինելու շնորհիվ, դուք կարող եք այն տեղավորել ձեռքի պայուսակի մեջ և տեղափոխել, երբ գտնվում եք դրսում: Առանց ձեռքերի օգնության պահելով՝ այն հեշտ և ապահով ամրանում է կրծքին՝ ստեղծելով բնական ծծման գործընթաց: Կաթի հավաքման տարան հնարավորություն է տալիս ձեզ պահել անգին սնունդը՝ կրծքի կաթը, ձեր փոքրիկի համար:
Իր լայն տրամագծով պարանոցի և կրծքին ամրակցվելու ծծման պարզ գործընթացի շնորհիվ, կաթի հավաքման տարան համապատասխանում է կրծքի բոլոր չափերին: Հավաքածուի մեջ առկա գոտիի օգնությամբ տարան ամրացրեք ձեր պարանոցին և համոզված եղեք, որ կաթը չի թափվի անգամ եթե երեխան հարվածելով կամ հրելով տեղաշարժի այն: Կաթի հավաքման տարան կարող է տեղավորել մինչև 100 մլ կաթ:
Կափարիչը կարող է օգտագործվել փոշուց պաշտպանելու կամ որպես հիմք ծառայելու համար: Այլընտրանքային տարբերակում հիմքը վակուումի շնորհիվ ամրանում է որևէ հարթ մակերեսին և կանխում է կաթի արտահոսքը:
Քանի որ կաթնարտադրությունը բնական գործընթաց է, ուստի երեխայի համար ձեր կողմից արտադրվող կաթում հասանելի ճարպի քանակությունը փոփոխվում է կերակրման ժամանակի և երեխայի կարիքների փոփոխմանը զուգընթաց: Մենք խորհուրդ ենք տալիս նախապես խառնել կթիչով կթված և կաթի տարայի միջոցով հավաքված կաթը, ու դրանով կերակրել երեխային՝ առավելագույն սննդային արդյունք ստանալու համար:
Եթե դուք ունեք կաթի արտահոսքի հետ կապված խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել Terapearl 3 in 1 Lansinoh թրջոցները կաթի արտահոսքը խթանելու համար:
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Ինչպե՞ս ամրացնեմ կաթի հավաքման տարան կրծքիս
Նրբորեն սեղմելով տարայի կենտրոնից՝ տեղադրեք ձեր կրծքի վրա և հերմետիկ ամրացրեք (ամրանում է վակուումի միջոցով): Կամ կարող եք նաև հետ շրջել տարայի պարանոցը, ապա սեղմել կրծքին, որից հետո այն կրկին կվերադառնա իր դիրքին: -
Արդյո՞ք սննդային է համարվում կաթի հավաքման տարան
Այո, այն պատրաստված է 100% սննդային սիլիկոնից: -
Արդյո՞ք կաթի հավաքման տարան չի պարունակում է բիսֆենոլ
Այո, կաթի հավաքման տարան չի պարունակում բիսֆենոլ A և S: -
Որտե՞ղ է պատրաստված կաթի հավաքման տարան
Այն պատրաստված է Թայլանդում: -
Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի պահպանման պայուսակ
Ոչ, չունի: -
Ինչպե՞ս եք լվանում հավաքածուի մեջ առկա գոտին
Մենք խորհուրդ չենք տալիս լվանալ գոտին: -
Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի փական
Ոչ չունի: -
Արդյո՞ք կափարիչը հերմետիկ կփակի կաթի հավաքման տարան
Ոչ, չի փակի: Շատ կարևոր է, որ դուք կթելուց հետո, կթված կաթը տեղափոխեք կաթի հավաքման պարկերի կամ շշերի մեջ: -
Ինչ՞ի համար է անհրաժեշտ կափարիչը
Կափարիչը կանխում է փոշու անցումը տարայի մեջ, ինչպես նաև այն կարող է հանդիսանալ տարայի համար որպես հիմք: -
Ինչպե՞ս է աշխատում կաթի հավաքման տարան
Կաթի հավաքման տարան ապահով ամրանում է կրծքին՝ ստեղծելով հերմետիկ ամրացում: Կերակրման ընթացքում, հակառակ կողմի կրծքի կաթը սկսում է հոսել վակուումի միջոցով ամրացված տարայի մեջ: -
Արդյո՞ք կաթի հավաքման տարան ունի կափարիչ
Այո, այն իր հետ ներառում է կափարիչ, որը կանխում է փոշու անցումը տարայի մեջ: -
Ի՞նչ ջերմաստիճանում կարելի է ախտահանել կաթի հավաքման տարան
Այն կարելի ախտահանել օգտագործելով եռացող ջուր (100 C): -
Կարելի՞ է ախտահանել օգտագործելով եռացող ջուր
Այո, կարելի է, մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ տարան և կափարիչը 5րոպե եռացնել: Մնացած մասերը յուրաքանչյուր օգտագործումից հետո միշտ լվացեք տաք օճառաջրով և պահեք հոսող ջրի տակ: Դուք կարող եք ախտահանել երբ կա դրա պահանջ: -
Արդյո՞ք ախտահանված է կաթի հավաքման տարան
Ոչ, ախտահանված չէ: Մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ 5 րոպե եռացնել ջրի մեջ -
Աշխատում է արդյո՞ք տարան, եթե կերակրման ընթացքում մյուս կրծքից չկա կաթի արտահոսք
Եթե ձեր մոտ չկա արտահոսք, ապա թույլ ծծումը կարող է խթանել արտամղման փուլը: Դուք կարող եք նաև խթանել արտահոսքը մերսելով կուրծքը կամ դնել որևէ տաք թրջոց: -
Կիրառելի՞ է արդյոք տարան, եթե դուք չունեք արագ արտամղման փուլ
Այո, տարան օգտակար է մյուս կրծքից ցանկացած կաթի հավաքման համար, որը կարող է կլանվել միջադիրի մեջ և դեն նետվել: -
Ինչքա՞ն ժամանակ կարող է տարան մնալ ախտահանված առաջին ախտահանումից հետո
Որևէ ժամկետ չի նշվում, թե ինչքան կարելի է օգտագործել եռացումից հետո, բայց եթե տարայի մասերը և կափարիչը մաքուր և չոր են, ապա կարելի է օգտագործել մինչև աղտոտվելը: -
Կարելի՞ է լվանալ տարան սպասք լվացող մեքենայի մեջ
Այո, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի վերին հատվածում։ -
Հնարավո՞ր է արդյոք, որ կաթի հավաքման տարան ավելացնի կաթի քանակը
Կաթի քանակը ավելացնելու համար պետք է օգտագործել կթիչ: Կաթի հավաքման համար նախատեսված տարան հնարավորությաւոն է տալիս պահել այն կաթը, որը դուք կորցնելու էիք բնական կթման ժամանակ: -
Ինչպե՞ս պետք պահպանել տարան առաջին ախտահանումից հետո
Մենք խորհուրդ ենք տալիս պահել կափարիչով փակված վիճակում՝ չոր և սառը տեղում: -
Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան ախտահանմանել ախտահանիչ լուծույթներով կամ հաբերով
Այն կարելի է անվտանգ մաքրել միկրոալիքային վառարանի, ախտահանիչ պարկերի և ախտահանիչ մեքենայի մեջ: -
Կարո՞ղ եմ ես տարան օգտագործել կաթի պահպանման համար
Ոչ, այն նախատեսված չէ կաթի պահպանման համար: Տարան լցվելուց կամ կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ: -
Ի՞նչ կարող եմ անել հավաքված կաթի հետ
Տարան լցվելուց հետո կամ կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ: -
Արդյո՞ք ծծումը ցավոտ է
Ոչ, համոզված եղեք, որ պտուկ-արեոլան գտնվում են կենտրոնում: Էությունը կայանում է ճիշտ տեղակայման և ծծման մեջ: Եթե դուք դա արել եք ուրեմն ամեն ինչ նորմալ է: -
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային պառկած դիրքում
Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար: -
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային տարբեր դիրքում
Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար: -
Հնարավո՞ր է, որ երեխան հեռացնի տարան , երբ ես այդ ընթացքում կերակրում եմ
Կաթի հավաքման տարան հարմարավետ և հերմետիկ ամրանում է կրծքին: Այն առանց ձեռքերի օգնության հերմետիկ ամրանում է: Եթե դուք օգտագործում եք օրորոցային դիրքը կամ խաչաձև օրորոցային դիրքը, ապա համոզված եղեք, որ ձեր երեխայի ոտքերի և տարայի միջև կա բավականին տարածություն: -
Եթե ես ունեմ մեծ պտուկներ, հնարավո՞ր է օգտագործել տարան
Այո, մեկ չափ համապատասխանում է բոլորին: -
Արդյո՞ք կաթի հավաքման տարան լինում է տարբեր չափերի
Ոչ, միայն մեկ չափը համապատասխանում է բոլորին: -
Արդյոք կիրառելի՞ է տարան փոքր կրծքերի դեպքում
Այո, մեկ չափը համապատասխանում է բոլորին: -
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան կթելու համար, երբ ես դրսում եմ
Այո, իհարկե: Տարան փոքր և հարմար է, այդ պատճառով դուք կարող եք տանել, ուր որ գնում եք: Այն ունի կափարիչ, որը մաքուր է պահում տարան, երբ այն ձեր պայուսակի մեջ է: Պարզապես մի մոռացեք ձեր հետ վերցնել կաթի հավաքման պարկերն ու շշերը՝ հավաքված կաթը պահեստավորելու համար: -
Կարո՞ղ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործվել որպես կթիչ
Այն կարելի է օգտագործել անհետաձգելի իրավիճակներում, բայց դա նրա օգտագործան առաջնային գործառույթը չէ: -
Կարո՞ղ եմ ես օգտագործել կթիչը, երբ իմ երեխան չի կերակրվում
Կաթի հավաքման տարան նախատեսված է օգտագործել, երբ մայրիկը կերակրում կամ կթում է: -
Կիրառելի՞ է արդյոք տարան սկսնակ մայրերի համար
Կաթի հավաքման տարան կարող է օգտագործվել բոլոր մայրերի կողմից և նախատեսված է օգտագործել կրծքով կերակրման կամ կթման ժամանակ, երբ լինում է կաթի արտահոսք մյուս կրծքից: Մենք խորհուրդ ենք տալիս կերակրել 2 կրծքից՝ զուգակցելով կաթի հավաքման տարայի հետ: -
Կարո՞ղ է արդյոք տարան հավաքել հետին կաթը
Հետին կաթը ավելի խիտ ու մածուցիկ է, և ստացվում է կերակրման վերջում: Կաթի հավաքման տարան նախատեսված է կերակրման կամ կթելու ընթացքում հակառակ կողմի կրծքից արտահոսող կաթը հավաքելու համար: Կաթի առաջին մասը ավելի ջրիկ է, քիչ ճարպոտ, ունի ածխաջրատային կազմություն, իսկ հետին կաթն ավելի հարուստ է և յուղոտ: Այս մեթոդը կախված է, թե որքան հաճախ է կերակրվում ձեր երեխան և ինչքան կաթի ավելցուկ ունեք դուք: Սառցեխցիկում պահված՝ ձեր հավաքած կաթի գույնից և ճարպի շերտից կարող եք հասկանալ արդյոք հավաքել եք հետին կաթը: -
Արդյո՞ք պետք է սեղմել տարան, որ այն աշխատի
Այո, զգուշությամբ սեղմեք տարան կենտրոնից և տեղադրեք ձեր կրծքին՝ ստեղծելով անօդ հպում: -
Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործել կաթնախեժը դուրս բերելու համար մինչ երեխայի ծնվելը
Կաթնախեժը տարբերվում է իր խտությամբ հասուն կաթից՝ այն դեղին է, ավելի մածուցիկ, ունի այլ կազմություն ի տարբերություն հասուն կաթի: Իր տարաբնույթ կազմության պատճառով մենք խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ, թե ինչպես հավաքել կաթնախեժը, նախքան երեխայի ծնվելը: -
Արդյո՞ք կաթի հավաքման տարան դատարկում է կուրծքը
Կաթի հավաքման տարան նախատեսված է բնականոն կերակրման ընթացքում արտահոսող կաթը մյուս կրծքից հավաքելու համար -
Կիրառելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան, երբ կերակրվում է մեծ տարիքի երեխա
Կաթի հավաքման տարան կարելի է օգտագործել, երբ դուք կերակրում եք ավելի մեծ երեխայի, և ավելի հարմար կլինի կերակրել նրան դեմքով դեպի ձեզ նստած դիրքով:
-
Ձեզ կարող է հետաքրքրել
-
HPA® Լանոլին քսուկ
HPA®Լանոլինն արտադրված է կերակրող մայրերի մոտ կրծքապտուկների ճաքերը բուժելու և սպիացնելու համար: Պտուկների ցավոտությունը կրծքով...Տեսնել ավելին Դիտել -
Կրծքի մեկանգամյա օգտագործման միջադիրներ
Կրծքի մեկանգամյա օգտագործման Blue Core միջուկով մեր միջադիրները համապատասխանում են կրծքի բոլոր չափերին, հարմարավետ են...Տեսնել ավելին Դիտել -
Կաթի պահպանման պարկեր
Նոր և կատարելագործված կաթի պահպանման մեր պարկերը կատարյալ են մայրիկների համար, որոնք պահեստավորում են կրծքի...Տեսնել ավելին Դիտել -
Կոմպակտ Էլեկտրական Կթիչ
Lansinoh –ի կոմպակտ էլեկտրական կթիչը հզոր է, բայց փոքր ու թեթև՝ հարմար պայուսակում տեղափոխելու համար:...Տեսնել ավելին Դիտել -
Մեխանիկական կթիչ
Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների...Տեսնել ավելին Դիտել