Էլեկտրական կթիչ 2-ը 1-ում
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրությում է այն կանանց համար, ովքեր կուրծքը կթելիս ցանակնում են զգալ հարմարավետություն և ճկունություն: Իր թեթև կառուցվածքի շնորհիվ, կթիչը հնարավորություն ունի օգտագործվել ինչպես մեկ, այնպես էլ երկտեղանոց տարբերակով:
Հավելյալ նկարագրությունՏեսահոլովակ
-
Learn the best way to clean your 2in1 Double Electric Breast Pump
-
Watch this video demonstration of how to assemble the Lansinoh 2in1 Double Electric Breast Pump.
-
This video focuses on how to use the Lansinoh 2in1 Electric Breast Pump and it's features and benefits.
-
View our 2in1 Double Electric Breast Pump in a 360° video
-
View our full product video to see how our easy to use breast pump can be used as a single or double, it's efficient, quiet and easy to clean. Take a look for yourself.
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
- Նվաճումներ
-
Առաջարկվող ապրանքներ:
- Չի պարունակում բիսֆենոլ A և S
- Կարելի է օգտագործել որպես 1 կամ 2 տեղանոց կթիչ՝ պարզապես միացնելով մեկ կամ երկու խողովակները
- Առավելագույն արդյունավետություն՝ շատ կաթ քիչ ժամանակում, երբ օգտագործում եք որպես երկտեղանոց կթիչ
- Հիգիենիկ նախագծում՝ հեշտ է հավաքել և օգտագործել: Երաշխավորված է խողովակների մեջ կաթի անցման կանխարգելումը, ուստի խողովակները լվանալու կարիք չկա
- Աշխատանքի 3 ռեժիմի առկայություն, որոնք ապահովում են առավելագույն արդյունավետ կթման գործընթաց՝ նմանակելով կերակրման բնական ձևին
- Արտածծման կարգավորում – հեշտությամբ կարելի է կարգավորել կթման փուլերը՝ առավելագույնի հասցնելով կաթնարտադրությունն ու հարմարավետությունը
- Աշխատանքի 2 առանձին փուլեր – 1. խթանման փուլ՝ արագ արտածծում,որը խթանում և նպաստում է կաթի արտահոսքին, 2.կթման փուլ – դանդաղ և խորը արտածծումը առավելագույնի է հասցնում կաթի արտահոսքը
- Let-down կոճակի առկայությունը թույլ է տալիս խթանմա փուլից հեշտությամբ անցնել կթման փուլինն և հակառակը
- Շշերի տակդիր, որն օգնում կաթի թափվելու կանխարգելմանը
- Աշխատում է հոսանքի աղբյուրով կամ մարտկոցներով 6 հատ AA չափսի (մարտկոցները ներառված չեն հավաքածուի մեջ)
- ComfortFit կրծքի բարձիկները- հավաքածուի մեջ 2 զույգ են՝ ստանդարտ – 25 մմ և մեծ – 30.5 մմ չափերի
- Կոմպակտ նախագծված թեթև է, դյուրակիր և անկաշկանդ
- Մեծ և լուսավոր LCD հեղուկաբյուրեղային էկրանը ինֆորմատիվ է և դյուընթեռնելի, նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում
-
Նկարագրություն:
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրություն է այն մայրիկների համար, ովքեր կթման ժամանակ ցանականում են ունենալ հարմարավետություն, ճկունություն և արդյունավետություն:
Իր թեթև կառուցվածքի շնորհիվ այն կարելի է օգտագործել ինչպես մեկ, այնպես էլ որպես կրկանկի կթիչ, որն աշխատում է հոսանքի աղբյուրով կամ մարտկոցներով, երբ դուք տանից հեռու կուրծքը կթելու կարիք ունեք: Կթիչի առանձնահատկությունները և յուրահատուկ փակ համակարգը, կանխում է ձեր անգին կրծքի կաթի անցումը խողովակների մեջ և օպտիմալացնում է արտածծման փուլերը՝ դարձնելով կթման գործընթացն առավել արդյունավետ քան երբևէ: Կթիչն ունի նաև ԼCD հեղուկաբյուրեղային էկրան, որը հնարավորություն է տալիս կթել ցածր լուսավորության պայմաններում:
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչն ունի աշխատանքի 2 տարբեր փուլեր, որոնք նմանակում են ձեր երեխայի բնական ծծման գործընթացին: Խթանման փուլն իր արագ արտածծման գործընթացով նպաստում է կաթի արտահոսքին, մինչդեռ կթման փուլում փոխվում են դանդաղ և խորը գործողությունների: Կթման փուլի աշխատանքի 3 տարբեր արդյունավետ ռեժիմների օգնությամբ դուք կարող եք ընտրել ձեր պահանջներին ամենահարմար տարբերակը:
Հավաքածուի մեջ ընդգրկված է լայն տրամագծով mOmma շիշը, որը համատեղելի է Lansinoh-ի կթիչների ողջ շարքի հետ: Առկա է նաև դանդաղ հոսքի բնական ալիքաձը ծծակ: Կլինիկորեն հաստատված է, որ իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ այն նպաստում է բնական սնուցման գործընթացի հաստատմանը: Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը իր հավաքածուի մեջ պարունակում է նաև հարմարավետ շշերի տակդիրներ և տեղափոխման համար նախատեսված պայուսակ, ինչի շնորհիվ կթիչը կարող եք տանել ձեր հետ ուր որ կամենաք:
-
Ապրանքի մասին:
- • Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի հիմնական մաս
- • Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի հիմնական մաս
- • Դանդաղ հոսքի բնական ալիքաձև ծծակ իր կափարիչով
- • 2 հատ ստանդարտ չափսի ComfortFit կրծքի բարձիներ (#53408)
- • 2 հատ մեծ չափսի ComfortFit կրծքի բարձիներ (#50419)
- • 2 հատ կրծքի օղ և փակող սկավառակ (#53450)
- • 2 հատ կթիչի մարմին (#53454)
- • 2 հատ սպիտակ փական (2 հատ լրացուցիչ) (#53401)
- • 2 հատ շշերի տակդիր (#53452)
- • 3 հատ միացնող խողովակներ (#53403)
- • Խողովակների միակցիչ (#50417)
- • Y- ձև միակցիչ (#53405)
- • 2 հատ դիաֆրագմա (#53402)
- • 2 հատ դիաֆրագմայի կափարիչ (#53410)
- • Պոմպի միակցիչ (#53453)
- • Հոսանքի փոխարկիչ/էլ. հոսանքի լար
- • Պայուսակ
- • Կթիչի գրքույկ, որտեղ կգտնեք աշխատանքը սկսելու անհարժեշտ բոլոր ուղեցույցները
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Ունեք արդյո՞ք իմ կթիչի պահեստամասերը
Այո, ունենք: Դուք կորեղ եք գտնել մեր կթիչների պահեստամասերը այստեղ -
Ի՞նչ պարամետրեր պետք է ընտրեմ Lansinoh – ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչն օգտագործելիս
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը նախատեսված է նմանակելու ձեր երեխայի բնական սնուցման գործընթացին: Այն ունի աշխատանքի 2 փուլ՝ խթանման փուլ, որը նպաստում է կաթի արտահոսքին իր արագ և կարճ արտածծման շարժումներով և կթման փուլ, որն առավելագույնի է հասցնում կաթի հոսքը՝ երկար և խորը ծծման շարժումներով: Հատուկ կոճակի օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ անցում կատարել աշխատանքի մի փուլից մյուսին: Կթման փուլում դուք կարող եք ձեր հարմարության համար ընտրել 3 տարբեր կթման ռեժիմներ, որոնց կթման ուժը լրացուցիչ կարող եք կարգավորել 8 տարբեր աստիճաններով: -
Կարո՞ղ եմ արդյոք կթման փուլից անցում կատարել խթանման փուլին
Այո, դուք հեշտությամբ կարող եք աշխատանքի մի փուլից անցնել մյուսին հատուկ կոճակի օգնությամբ: Երբ միացնում եք կթիչը, այն սկսում է աշխատել խթանման փուլից, որը տևում է մոտ 2 րոպե, այնուհետև այն ինքնուրույն անցնում է կթման փուլին: Եթե ուզում եք անցում կատարել կթման փուլին նախքան այդ 2 րոպեի լրանալը, ապա կարող եք իրականցնել կոճակի օգնությամբ: Նմանապես կարող էք անցում կատարել նաև հակառակ ուղղությամբ, եթե ցանկանում եք կթման փուլից անցնել խթանմանը: -
Ի՞նչ աշխատանքային փուլի կանցնի կթիչը, երբ ավարտվի խթանման փուլը
Խթանման փուլը տևում է 2 րոպե, եթե մայրիկը չցանկանա կոճակի օգնությամբ վաղաժամ անցնել կթման փուլին: Այն բանից հետո, երբ անցում կատարվի կթման փուլին, կթիչը կսկսի աշխատել հետևյալ կերպ՝ կթման փուլ – աշխատանքի 2 մակարդակ, ծծման փուլ – աշխատանքի 3-րդ մակարդակ: Այնուհետև մայրիկը կարող է կարգավորել ծծման ուժգնությունն իրեն հարմար մակարդակի վրա: -
Ինչպիսի՞ն է Lansinoh- ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի աշխատանքի հաճախականությունը
Խթաման փուլում կթիչն արտածծում է է 87-125 անգամ 1 րոպեում, իսկ կթման փուլում 37-95 անգամ 1 րոպեում: -
Ինչքա՞ն է Lansinoh- ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի արտածծման ուժգնության միջակայքը
Խթանման փուլում այն տատանվում է 55-140 մմ.ս.ս, իսկ կթման փուլում 80-220 մմ.ս.ս 1 վայրկյանում: Կթման 3 փուլերը և ծծման աշխատանքի 8 աստիճանները մայրիկն ինքն է ընտրում՝ առավելագույնի հասցնելով հարմարությունն ու արդյունավետությունը: -
Արդյո՞ք Lansinoh- ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչն ունի կաթի հոսքն առավելագույնի հասցնող կատարյալ ռեժիմ
Քանի որ բոլոր կանայք տարբեր են, և մայրիկները տարբեր կերպով են պատասխանում կթիչներին, այդ իսկ պատճառով այդպիսի ռեժիմ չկա: Այնուամենայնիվ 2-ը 1-ում էլեկտրական կթիչը պատրաստել ենք այնպես, որ այն կրկնի երեխայի բնական սնուցման գործընթացը և առավելագունի հասցնի կաթի հոսքը իր կթման տարբեր ռեժիմներով՝ ապահովելով ձեզ հարմարավետություն և առավելագույն կաթնարտադրություն: Մենք խորհուրդ ենք տալիս մայրիկներին փորձել կթման 3 ռեժիմները գտնելու իրենց համար առավել ընդունելին և +/- կոճակների օգնությամբ ընտրել ամենահարմար մակարդակը: -
Ի՞նչ է նշանակում 1, 2, 3 ցուցանիշները
Գոյություն ունի կթման 3 ռեժիմներ, որոնք մայրիկն ինքն է ընտրում՝ առավելագույնի հասցնելով կթման արդյուանվետությունն ու հարմարավետությունը: Այս 3 տարբեր ռեժիմները պատկերված են 1, 2, 3 ցուցանիշներով շրջանաձև կոճակի վրա: Յուրաքանչյուր մայրիկ տարբեր է և մենք խորհուրդ ենք տալիս փորձել բոլորը և ընտրել ձեր համար լավագույն և ամենահարմար տարբերակը: -
Կարելի՞ է արդյոք կթիչի մասերը լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ: Կարելի՞ է արդյոք օգտագործել միկրոալիքային վառարանի գոլորշու պարկը մաքրման համար
ՈՒշադրություն: Խողովակները, Y-ձև միակցիչը կամ կթիչի սպիտակ միակցիչը երբեք չի կարելի լվանալ կամ ախտահանել: Բոլոր մասերը՝ բացառությամբ խողովակների, Y-ձև միակցիչի և կթիչի միակցիչի կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ, չնայած մենք խորհուրդ ենք տալիս սպիտակ փականները և դիաֆրագման լվանալ ձեռքով, քանի որ նրանք շատ նուրբ են և հնարավոր է վանսավեն կոպիտ մաքրման կամ ագրեսիվ մաքրող միջոցների ազդեցության տակ և խաթարել կթիչի բնականոն աշխատանքը: Կթիչի բոլոր մասերը՝ բացառությամբ խողովակների, Y-ձև միակցիչի, կթիչի սպիտակ միակցիչի և կրծքի ձագարի կարելի է ախտահանել միկրոալիքային վառարանի գոլորշու պարկով՝ հետևելով արտադրողի ցուցումներին: Խնդրում ենք հետևել, որ կթիչի բոլոր մասերը լինեն չոր օգտագործումից առաջ, քանի որ դա կարող է ազդել աշխատանքի վրա: -
Կարո՞ղ եմ արդյոք այլ ընկերության կթիչի պահեստամասերն օգտագործել Lansinoh – ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի հետ միասին
Lansinoh – ի 2-ը 1- ում կթիչի մասերը մշակաված և արտադրված են հատուկ իր համար՝ բարձր որակի և արդյունավետության հասնելու համար: Մենք խորհուրդ չենք տալիս օգտագործել այլ ընկերությունների կթիչիների պահեստամասեր, քանի որ դրանք կարող են ազդել կթիչի բնականոն աշխատանքի վրա՝ նվազեցնելով արտադրողականությունը: Ինչպես նաև այլ կթիչների պահեստամասեր օգտագործելու դեպքում երաշխիքն այլևս չի գործի: Եթե ձեր մոտ կառաջանան ցանկացած խնդիրներ, խնդրում ենք նայել ՀՏՀ բաժինը կամ եթե ցանականում եք պահեստամաս գնել ապա սեղմեք այստեղ -
Կարո՞ղ եմ ես արդյոք օգտագործել Lansinoh նախորդ մոդելների կրկնակի էլեկտրական կթիչի պահեստամասերը
Ոչ, չեք կարող , քանի որ Affinity Pro կրկնակի էլեկտրական կթիչի պահեստամասերը չեն համապատասխանում Lansinoh – ի 2-ը 1- ում կրկնակի կթիչին: -
Ինչո՞վ է տարբերվում նոր 2-ը 1-ում էլեկտրական կթիչը Affinity Pro կրկնակի էլեկտրական կթիչից
Lansinoh 2-ը 1-ում էլեկտրական կթիչն իր մեջ ներառում է մեր նոր, լայն տրամագծով շշերը, որոնք ԿԹԻՐ-ՊԱՀԻՐ-ԿԵՐԱԿՐԻՐ լուծման մի մասն են կազմում, հնարավորություն են տալիս ծնողներին նույն շիշն օգտագործել կաթի կթման, այնուհետև պահպանման (պաշտպանիչ սկավառակով) և կերակրման (բնական ալիքաձև ծծակն ամրացնելով) համար: -
Աշխատու՞մ է արդյոք 2-ը 1-ում էլեկտրական կթիչը մարտկոցներով
Այո, աշխատում է, դուք կարող եք օգտագործել 6 հատ AA չափսի մարտկոցներ (ներառված չեն հավաքածուի մեջ) կամ հոսանքի փախարկիչ (ներառված է հավաքածուի մեջ): Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել ալկալիական մարտկոցներ և խորհուրդ չենք տալիս օգտագործել վերալիցքավորվող մարտկոցներ: Խնդրում ենք տեղադրել բոլոր մարտկոցները միևնույն ժամանակ, մի դրեք հին և նոր մարտկոցները միասին: Եթե մարտկոցները տեղադրված են կթիչի մեջ, բայց փոխակերպիչը միացրածված է հոսանքին, ապա կթիչը կաշխատի ի հաշիվ հոսանքի աղբյուրի: -
Ինչքա՞ն ժամանակ կարող է աշխատել կթիչը նոր մարտկոցներով
Դուք կարող եք ակընկալել, որ նոր AA չափի 6 հատ ալկալիական մարտկոցներով կթիչը կաշխատի մոտ 2 ժամ: -
Կարող եմ արդյո՞ք անմիջապես կթել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերի մեջ
Lansinoh-ի կաթի պահպանման պարկերն ունեն կրկնակի հերմետիկ “զիփ” փական, որը հնարավորություն է տալիս ապահով ամրանալ Lansinoh-ի ցանկացած էլեկտրական և մեխանիկական կթիչներին: Ամրացրեք ստերիլ կաթի պահպանման պարկերը Lansinoh-ի ցանկացած կթիչին և կթեք անմիջապես պարկի մեջ: -
Ի՞նչով է Lansinoh–ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը տարբերվում շուկայում առկա մյուս կթիչներից
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը պատրաստված է փակ համակարգով, որը կանխում է կաթի անցումը դեպի խողովակներ և հիմնական մաս: Այն ավելի հիգիենիկ և ապահով է երեխայի համար, քանի որ կանխում է օդում առկա բակտերիաներով և բորբոսով կաթի հնարավոր կոնտամինացիան, որոնք առաջանում են խողովակների մեջ առկա խոնավության հետևանքով: Բացի այդ կթիչն ունի աշխատանքի 3 կարգավորվող ռեժիմներ, որոնցով մայրն ընտրում է առավելագույն կաթի քանակ ունենալու և իր հարմար կթման ուժգնությունը: -
Ի՞նչ տարբերություն կա 2-ը 1-ում և մեկ տեղանոց կթիչների միջև
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը հնարավորություն է տալիս մայրիկներին կթել 2 կուրծքը միաժամանակ՝ խնայելով ժամանակ: Այն կարելի է օգտագործել նաև որպես մեկ տեղանոց էլեկտրական կթիչ: Առանձնահատկություններից է հեղուկաբյուրեղային էկրանի առկայությունը, որը տալիս է շատ օգտակար տեղեկատվություն աշխատանքի ռեժիմի, կթման արագության և հաճախության մասին՝ օգնելով մայրիկներին ճանաչել և հետագայում հեշտությամբ կրկին միացնել իրենց նախընտրած պարամետրերը: Էկրանին երևում է նաև կթման համար օգտագործված ժամանակը, ինչպես նաև օգտագործվող էներգիայի աղբյուրը (ցանցային հոսանք կամ մարտկոցներ): Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել աշխատանքի 3 ռեժիմների, կթման 8 մակարդակների միջև, մինչդեռ մեկ տեղանոց էլեկտրական կթիչը ունի կթման 6 մակարդակ: -
Արդյո՞ք Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչն ունի փակ համակարգ
Այո, մեր բոլոր էլեկտրական կթիչներն օժտված են փակ և հիգիենիկ համակարգով: Օգտագործելով հատուկ նախագծված դիաֆրագման և իր կափարիչը, կթիչը երաշխավորում է խողովակների և հիմնական մասի մեջ կաթի անցման կանխարգելումը: Այն շատ կարևոր է հիգիենիկ հեռանկարով, քանի որ կանխվում է կաթի անցումը և հետագայում բակտերիաների աճը խողովակների մեջ, ինչպես նաև կրծքի կաթի յուրաքանչյուր կաթիլի կարևորության գնահատման առումով: -
Ինչպե՞ս հասկանամ, թե երբ դադարեցնեմ կթումը
Երբ դուք մոտենում եք կթման ավարտին, ձեր կաթի հոսքը սկսում է դանդաղել կամ կանգնել և ձեր կրծքերում կզգաք փափկություն և թերլեցունություն: Կրծքերն երբեք իսկապես <<դատարկ>> չեն լինում, սակայն վերոհիշյալ զգացողությունները կօգնեն ձեզ հասկանալ, որ այս կերակրման փուլում ձեր կուրծքն արտադրել են այնքան կաթ, որքան անհրաժեշտ է, և դուք կարող եք դադարեցնել կթման գործընթացը: -
Որքա՞ն է գործում Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի երաշխիքը
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչի երաշխիքը նախատեսում է 90 օր կթիչի մասերի և 1 տարի հիմնական մասի և AC հոսանքի փոխակերպիչի համար գնման կամ ապրանքի փաստացի ստացման օրվանից հաշված: Եթե ձեր մոտ առաջացել են խնդիրներ այդ ժամանակահատվածում, խնդրում ենք այցելել մեր Հաճախ Տրվող Հարցերի բաժինը կամ պահեստամասերի գնման համար սեղմեք այստեղ
-
Մայր և մանուկ մրցանակ- Բրոնզե մրցանակ լավագույն կթիչ 2019
Մայր և մանուկ մրցանակ- Ոսկե մրցանակ լավագույն կթիչ 2018
Մայր և մանուկ մրցանակ- Արծաթե մրցանակ լավագույն կթիչ 2017
Ձեզ կարող է հետաքրքրել
-
Մեխանիկական կթիչ
Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների...Տեսնել ավելին Դիտել