Description
Նոր հարմարավետ և կոմպակտ էլէկտրական կթիչը կատարյալ է ժամանակակից բազմազբաղ մայրիկների համար, որոնք միշտ շարժման մեջ են և ունեն քիչ ժամանակ: Կթիչի փոքր, թեթև, հարմարավետ և հուսալի կառուցվածքը, ինչպես նաև USB կամ AC փոխարկիչը, այն դարձնում են կատարյալ տանից դուրս օգտագործման համար:
Կթիչը հեշտ է օգտագործել, հուսալի LED լուսավորումը ցույց է տալիս կծկման ուժգնությունը և թույլ է տալիս փոխել աշխատանքի ռեժիմները, կարգավորել կծկման արագությունը:
Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր
Երբ երեխան սկսում է կերակրվել՝ նա սկսում է արագ ծծման շարժումներից և խթանում է կաթի արտահոսքը: Երբ կաթը արտահոսում է, երեխան սկում է այն դուրս բերել դանդաղ և խորը ծծման շարժումներով: Նմանակելով այս բնական ռիթմին Lansinoh–ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչը առաջարկում է աշխատանքի 2 փուլ՝ Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր:
- Խթանման (կծկման) փուլ – արագ կթման փուլ է և նմանակում է արագ և կարճ ծծման գործընթացին, որով ձեր երեխան խթանում է կաթի արտահոսքը
- Կթելու (ծծման) փուլ – այն նմանակում է խորը և դանդաղ ծծման փուլին է և իր մեջ ներառում է արտածծման կարգավորման ձեզ համար առավել հարմարավետ հնարավոր 5 մակարդակ:
Երբ միացնում եք կթիչը, այն սկսում է աշխատել խթանման փուլի 3 մակարդակից, և 2 րոպե հետո անցնում է կթման փուլին, այսինքն անցումը կատարվում է առանց համապատասխան կոճակին սեղմելու (եթե իհարկե դուք չեք ուզում սեղմել կոճակը): Դուք ցանկացած պահի կարող եք խթանման փուլից անցում կատարել կթման փուլին, եթե նկատում եք, որ կաթը սկսում է արտահոսել 2 րոպեից ավելի վաղ:
Կթիչն ինքնաբերաբար անջատվում է, եթե ավելի քան 60 րոպե մնացել է անուշադրության մատնված:
Lansinoh-ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչի հավաքածուի մեջ առկա է ստանդարտ (25 մմ) չափսի կրծքի սիլիկոնե ComfortFit բարձիկ, որն ունի փափուկ եզրեր, որպեսզի ընդունի կրծքի ձևը: Եթե դուք մեծ չափի (30.5 մմ) ComfortFit ձագարի կարիք ունեք, ապա կարող եք պատվիրել ուղիղ Լանսինոից- Սեղմեք այստեղ
Lansinoh-ի նոր կոմպակը էլեկտրական կթիչը կարելի է անմիջապես ամրացնել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերին և կթել դրանց մեջը: Վերջինս կանխում է մի տարայից մյուսի տեղափոխման ընթացքում կաթի կորստի հնարավորությունը: Այն կատարյալ է, երբ դուք դրսում եք և շշերը պահելու համար քիչ տեղ ունեք:
Եթե դուք ունեք այս ապրանքի պահեստամասերի կարիք, խնդրում ենք սեղմել այստեղ