-
Ինչպե՞ս ամրացնեմ կաթի հավաքման տարան կրծքիս
Նրբորեն սեղմելով տարայի կենտրոնից՝ տեղադրեք ձեր կրծքի վրա և հերմետիկ ամրացրեք (ամրանում է վակուումի միջոցով): Կամ կարող եք նաև հետ շրջել տարայի պարանոցը, ապա սեղմել կրծքին, որից հետո այն կրկին կվերադառնա իր դիրքին:
-
Արդյո՞ք սննդային է համարվում կաթի հավաքման տարան
Այո, այն պատրաստված է 100% սննդային սիլիկոնից:
-
Արդյո՞ք կաթի հավաքման տարան չի պարունակում է բիսֆենոլ
Այո, կաթի հավաքման տարան չի պարունակում բիսֆենոլ A և S:
-
Որտե՞ղ է պատրաստված կաթի հավաքման տարան
Այն պատրաստված է Թայլանդում:
-
Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի պահպանման պայուսակ
Ոչ, չունի:
-
Ինչպե՞ս եք լվանում հավաքածուի մեջ առկա գոտին
Մենք խորհուրդ չենք տալիս լվանալ գոտին:
-
Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի փական
Ոչ չունի:
-
Արդյո՞ք կափարիչը հերմետիկ կփակի կաթի հավաքման տարան
Ոչ, չի փակի: Շատ կարևոր է, որ դուք կթելուց հետո, կթված կաթը տեղափոխեք կաթի հավաքման պարկերի կամ շշերի մեջ:
-
Ինչ՞ի համար է անհրաժեշտ կափարիչը
Կափարիչը կանխում է փոշու անցումը տարայի մեջ, ինչպես նաև այն կարող է հանդիսանալ տարայի համար որպես հիմք:
-
Ինչպե՞ս է աշխատում կաթի հավաքման տարան
Կաթի հավաքման տարան ապահով ամրանում է կրծքին՝ ստեղծելով հերմետիկ ամրացում: Կերակրման ընթացքում, հակառակ կողմի կրծքի կաթը սկսում է հոսել վակուումի միջոցով ամրացված տարայի մեջ:
-
Արդյո՞ք կաթի հավաքման տարան ունի կափարիչ
Այո, այն իր հետ ներառում է կափարիչ, որը կանխում է փոշու անցումը տարայի մեջ:
-
Ի՞նչ ջերմաստիճանում կարելի է ախտահանել կաթի հավաքման տարան
Այն կարելի ախտահանել օգտագործելով եռացող ջուր (100 C):
-
Կարելի՞ է ախտահանել օգտագործելով եռացող ջուր
Այո, կարելի է, մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ տարան և կափարիչը 5րոպե եռացնել: Մնացած մասերը յուրաքանչյուր օգտագործումից հետո միշտ լվացեք տաք օճառաջրով և պահեք հոսող ջրի տակ: Դուք կարող եք ախտահանել երբ կա դրա պահանջ:
-
Արդյո՞ք ախտահանված է կաթի հավաքման տարան
Ոչ, ախտահանված չէ: Մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ 5 րոպե եռացնել ջրի մեջ
-
Աշխատում է արդյո՞ք տարան, եթե կերակրման ընթացքում մյուս կրծքից չկա կաթի արտահոսք
Եթե ձեր մոտ չկա արտահոսք, ապա թույլ ծծումը կարող է խթանել արտամղման փուլը: Դուք կարող եք նաև խթանել արտահոսքը մերսելով կուրծքը կամ դնել որևէ տաք թրջոց:
-
Կիրառելի՞ է արդյոք տարան, եթե դուք չունեք արագ արտամղման փուլ
Այո, տարան օգտակար է մյուս կրծքից ցանկացած կաթի հավաքման համար, որը կարող է կլանվել միջադիրի մեջ և դեն նետվել:
-
Ինչքա՞ն ժամանակ կարող է տարան մնալ ախտահանված առաջին ախտահանումից հետո
Որևէ ժամկետ չի նշվում, թե ինչքան կարելի է օգտագործել եռացումից հետո, բայց եթե տարայի մասերը և կափարիչը մաքուր և չոր են, ապա կարելի է օգտագործել մինչև աղտոտվելը:
-
Կարելի՞ է լվանալ տարան սպասք լվացող մեքենայի մեջ
Այո, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի վերին հատվածում։
-
Հնարավո՞ր է արդյոք, որ կաթի հավաքման տարան ավելացնի կաթի քանակը
Կաթի քանակը ավելացնելու համար պետք է օգտագործել կթիչ: Կաթի հավաքման համար նախատեսված տարան հնարավորությաւոն է տալիս պահել այն կաթը, որը դուք կորցնելու էիք բնական կթման ժամանակ:
-
Ինչպե՞ս պետք պահպանել տարան առաջին ախտահանումից հետո
Մենք խորհուրդ ենք տալիս պահել կափարիչով փակված վիճակում՝ չոր և սառը տեղում:
-
Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան ախտահանմանել ախտահանիչ լուծույթներով կամ հաբերով
Այն կարելի է անվտանգ մաքրել միկրոալիքային վառարանի, ախտահանիչ պարկերի և ախտահանիչ մեքենայի մեջ:
-
Կարո՞ղ եմ ես տարան օգտագործել կաթի պահպանման համար
Ոչ, այն նախատեսված չէ կաթի պահպանման համար: Տարան լցվելուց կամ կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ:
-
Ի՞նչ կարող եմ անել հավաքված կաթի հետ
Տարան լցվելուց հետո կամ կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ:
-
Արդյո՞ք ծծումը ցավոտ է
Ոչ, համոզված եղեք, որ պտուկ-արեոլան գտնվում են կենտրոնում: Էությունը կայանում է ճիշտ տեղակայման և ծծման մեջ: Եթե դուք դա արել եք ուրեմն ամեն ինչ նորմալ է:
-
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային պառկած դիրքում
Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար:
-
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային տարբեր դիրքում
Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար:
-
Հնարավո՞ր է, որ երեխան հեռացնի տարան , երբ ես այդ ընթացքում կերակրում եմ
Կաթի հավաքման տարան հարմարավետ և հերմետիկ ամրանում է կրծքին: Այն առանց ձեռքերի օգնության հերմետիկ ամրանում է: Եթե դուք օգտագործում եք օրորոցային դիրքը կամ խաչաձև օրորոցային դիրքը, ապա համոզված եղեք, որ ձեր երեխայի ոտքերի և տարայի միջև կա բավականին տարածություն:
-
Եթե ես ունեմ մեծ պտուկներ, հնարավո՞ր է օգտագործել տարան
Այո, մեկ չափ համապատասխանում է բոլորին:
-
Արդյո՞ք կաթի հավաքման տարան լինում է տարբեր չափերի
Ոչ, միայն մեկ չափը համապատասխանում է բոլորին:
-
Արդյոք կիրառելի՞ է տարան փոքր կրծքերի դեպքում
Այո, մեկ չափը համապատասխանում է բոլորին:
-
Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան կթելու համար, երբ ես դրսում եմ
Այո, իհարկե: Տարան փոքր և հարմար է, այդ պատճառով դուք կարող եք տանել, ուր որ գնում եք: Այն ունի կափարիչ, որը մաքուր է պահում տարան, երբ այն ձեր պայուսակի մեջ է: Պարզապես մի մոռացեք ձեր հետ վերցնել կաթի հավաքման պարկերն ու շշերը՝ հավաքված կաթը պահեստավորելու համար:
-
Կարո՞ղ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործվել որպես կթիչ
Այն կարելի է օգտագործել անհետաձգելի իրավիճակներում, բայց դա նրա օգտագործան առաջնային գործառույթը չէ:
-
Կարո՞ղ եմ ես օգտագործել կթիչը, երբ իմ երեխան չի կերակրվում
Կաթի հավաքման տարան նախատեսված է օգտագործել, երբ մայրիկը կերակրում կամ կթում է:
-
Կիրառելի՞ է արդյոք տարան սկսնակ մայրերի համար
Կաթի հավաքման տարան կարող է օգտագործվել բոլոր մայրերի կողմից և նախատեսված է օգտագործել կրծքով կերակրման կամ կթման ժամանակ, երբ լինում է կաթի արտահոսք մյուս կրծքից: Մենք խորհուրդ ենք տալիս կերակրել 2 կրծքից՝ զուգակցելով կաթի հավաքման տարայի հետ:
-
Կարո՞ղ է արդյոք տարան հավաքել հետին կաթը
Հետին կաթը ավելի խիտ ու մածուցիկ է, և ստացվում է կերակրման վերջում: Կաթի հավաքման տարան նախատեսված է կերակրման կամ կթելու ընթացքում հակառակ կողմի կրծքից արտահոսող կաթը հավաքելու համար: Կաթի առաջին մասը ավելի ջրիկ է, քիչ ճարպոտ, ունի ածխաջրատային կազմություն, իսկ հետին կաթն ավելի հարուստ է և յուղոտ: Այս մեթոդը կախված է, թե որքան հաճախ է կերակրվում ձեր երեխան և ինչքան կաթի ավելցուկ ունեք դուք: Սառցեխցիկում պահված՝ ձեր հավաքած կաթի գույնից և ճարպի շերտից կարող եք հասկանալ արդյոք հավաքել եք հետին կաթը:
-
Արդյո՞ք պետք է սեղմել տարան, որ այն աշխատի
Այո, զգուշությամբ սեղմեք տարան կենտրոնից և տեղադրեք ձեր կրծքին՝ ստեղծելով անօդ հպում:
-
Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործել կաթնախեժը դուրս բերելու համար մինչ երեխայի ծնվելը
Կաթնախեժը տարբերվում է իր խտությամբ հասուն կաթից՝ այն դեղին է, ավելի մածուցիկ, ունի այլ կազմություն ի տարբերություն հասուն կաթի: Իր տարաբնույթ կազմության պատճառով մենք խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ, թե ինչպես հավաքել կաթնախեժը, նախքան երեխայի ծնվելը:
-
Արդյո՞ք կաթի հավաքման տարան դատարկում է կուրծքը
Կաթի հավաքման տարան նախատեսված է բնականոն կերակրման ընթացքում արտահոսող կաթը մյուս կրծքից հավաքելու համար
-
Կիրառելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան, երբ կերակրվում է մեծ տարիքի երեխա
Կաթի հավաքման տարան կարելի է օգտագործել, երբ դուք կերակրում եք ավելի մեծ երեխայի, և ավելի հարմար կլինի կերակրել նրան դեմքով դեպի ձեզ նստած դիրքով: