Description
Լայնածավալ 50 ամյա հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ երեխայի ծծելու գործընթացը կազմված է 3 փուլից՝ բռնելու ռեֆլեքս, լեզվի պերիստալտիկ շարժում (լեզվի ալիքաձև շարժում) և կլում: Ակնհայտ դարձավ նաև, որ երեխան պետք է կարողանա կատարել լեզվի պերիստալտիկ շարժում՝ ծնոտի և բերանի բնական զարգացման համար:
NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը հատուկ նախագծված է այնպես, որ երեխան կարողանա նմանակել լեզվի նույն շարժումները և հեշտությամբ կարողանա անցում կատարել կրծքից շշին և հակառակը: Ինչպես Lansinoh շարքի բոլոր ապարանքները, այնպես էլ Բնական Ալիքաձև ծծակները պատրաստված են, որպեսզի մայրիկներին հնարավորություն տան շարունակել կրծքով կերակրել ավելի երկար, ինչպես նաև ազատ կթել և կերակրել՝ նվազեցնելով պտուկների վնասման վտանգները:
Կլինիկորեն հաստատված է, որ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակները պահպանում են բնական սնուցման գործընթացը:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ մենք խորհուրդ ենք տալիս ձեր երեխային բացառապես կերակրել կրծքով առաջին 6 ամիսները՝ հիմնելով կերակրման ճիշտ ձևը, նախքան շշին անցնելը: