Մաշկը խոնավեցնող մերսման յուղ

Կարիտեյի յուղի և լավանդայի թեթև բույրի ավելացումով մետաքսանման յուղերի այս Էկզոտիկ խառնուրդը կատարյալ է լոգանքից հետո հանգիստ քնի համար:

Հավելյալ նկարագրություն

3,300 ֏

Քանակ:
  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Առաջարկվող ապրանքներ:

    • Թույլատրված է մաշկաբանների կողմից երեխայի զգայուն մաշկի համար
    • Չի պարունակում պարաբեն և լաուրիլ սուլֆատ, առանց արհեստական հոտերի և գունանյութերի է
    • 100% -բնական է
    • 50% – օրգանական է
    • Հավաստագրված է բնական խնամքի միջոցներ՝ Ecocert Greenlife
    • Ունի էկոլոգիական փաթեթավորում
    • Արտադրված է Մեծ Բրիտանիայում
    • Փորձարկված չէ կենդանիների վրա
    • Մրցանակների շարքը
  • Նկարագրություն:

    Description

    Մայր բնությունն ունեցել է իր դերակատարումը՝ օգնելով մեզ ստեղծել կարիտեյի այս խոնավեցնող մերսման յուղը ձեր և ձեր երեխայի համար:

    Կարիտեյի յուղի և լավանդայի թեթև բույրի ավելացումով մետաքսանման յուղերի այս Էկզոտիկ խառնուրդը կատարյալ է լոգանքից հետո հանգիստ քնի համար:

    Այս խոնավեցնող մերսման յուղը պատրաստված է 100% հավաստագրված օրգանական բաղադրիչներից և ունի Ecocert Greenlife հավաստագիր:

    Թեթև ու խոնավեցմամբ հարուստ յուղի փոքր քանակությամբ երեխայի մաշկի մերսումը բավարար է նրան հանգստացնելու, և երակարտև ու խորը գիշերային քնին պատրաստելու համար:

    Օգտագործելուց առաջ լավ թափահարել և մի փոքր յուղ լցնել ձեռքի մեջ: Նրբորեն մերսել երեխայի մաշկը և մի մոռացեք ավարտելուց հետո ամուր գրկել Ձեր բալիկին: Սիրով ստեղծված մեր մյուս արտադրանքների մասին, կարող եք ծանոթանալ կայքից՝ www.earthfriendlybaby.co.uk

    You may also like…

  • Ապրանքի մասին:

    • Արևածաղկի (Helianthus Annuus) յուղ - Օգնում է պահպանել մաշկի խոնավությունը, հարուստ է վիտամիններով և անտիօքսիդանտներով
    • Նշի (Prunus Amygdalus Dulcis) յուղ - Պարունակում է օլեինաթթվի մեծ քանակություն, ունի հիանալի փափկեցնող և արգելափակող հատկություն, ինչը հնարավորություն է տալիս ազդել և որպես փափկեցնող միջոց, և նաև կանխել մաշկից ջրի կորուստը:
    • Ծիրանի (Prunus Armeniaca) կորիզի յուղ - Վերականգնող, սնուցող, փափկեցնող և լավացնող միջոց է, որը կանխում է ջրազրկումը, հարթեցնում է կնճիռները և պահպանում է մաշկի ճկունությունն ու առաձգականությունը
    • Տոկոֆերոլ - Վիտամին E-ի կայուն ձևն է, որը փափուկ է պահում մաշկը և նվազեցնում է դեմքի կնճիռները
    • Ցորենի (Triticum Aestivum) հատիկների յուղ - Պարունակում է բարձր քանակությամբ բնական վիտամին E և նախավիտամին A և շատ արդյունավետ փափկեցնող միջոց է
    • Ժոժոբայի (Simmondsia Chinensis) յուղ - Փափկեցնող միջոց է: Ժոժոբան իր քիմիական կազմով նման է մաշկի ճարպին, ինչի շնորհիվ այն ունի բարձր թափանցելություն և ունակ է բարձրացնել մաշկի ճկունությունը և էլաստիկությունը
    • Առնիկա (Arnica Montana) ծաղիկների մզվածք - Ապահովում է ջերմության շերտ և օգնում է հանգստացնել հոգնած մկանները
    • Քնջութ (Sesamum Indicum) յուղ - Հակաօքսիդանտ բաղադրիչ է, որն օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացումը շնորհիվ Օմեգա-Ճարպաթթուների և պահպանել նրա փայլը
    • Գերանիոլ (Geraniol) - Անուշաբույր միացություն է, որը հանդիպում է որոշ բնական եթերային յուղերի մեջ
    • Լիմոնեն (Limonene) - Անուշաբույր միացություն է, որը հայտնաբերվում է որոշ եթերային յուղերում
    • Լինալուլ (Linalool) - Անուշաբույր միացություն է, որը հանդիպում է եթերային յուղերի մեջ
    • Կարիտեի (Butyrospermum Parkii) յուղ - Բնական խոնավեցնող է, հարթեցնում և փափկեցնում է մաշկը, միևնույն ժամանակ ապահովելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից բնական պաշտպանություն
    • Նարդոսի (Lavandula Angustifolia) - Հանգստացնող հատկություններով նուրբ հակաբորբոքիչ է
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ

Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X