Մեխանիկական կթիչ

Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում  նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների կամ որևէ էլեկտրական աղբյուրի անհրաժեշտության:

Հավելյալ նկարագրություն

20,500 ֏

Քանակ:
  • BPA and BPS Free Manual Breast Pump
  • Lansinoh Breast Pump and Packaging
  • Manual Breast Pump Being Used By Lady
  • Loved By Parents Winner of Best Manual Breast Pump 2015
  • Winner of the Prima Baby & Pregnancy Award
  • Mother and Baby 2016 Winner - Best Manual Breast Pump
  • BPA and BPS Free Manual Breast Pump
  • Lansinoh Breast Pump and Packaging
  • Manual Breast Pump Being Used By Lady
  • Loved By Parents Winner of Best Manual Breast Pump 2015
  • Winner of the Prima Baby & Pregnancy Award
  • Mother and Baby 2016 Winner - Best Manual Breast Pump

Տեսահոլովակ

  • Watch this video to see how easy it is to use the Lansinoh Manual Breast Pump.

  • Learn how best to clean our Manual Breast Pump in this video.

  • See how to assemble the Lansinoh Manual Breast Pump with this quick video.

  • Learn about our new and improved manual breast pump. Easy to use and clean, efficient, with 2 phase technology.

  • See our Manual Breast Pump in this 360° view.

  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Նվաճումներ
  • Առաջարկվող ապրանքներ:

    • Չի պարունակում բիսֆենոլ A և S
    • Ունի աշխատանքի կարգավորվող 2 փուլ – 1.կաթի հոսքը խթանող փուլ, որն ապահովում է արագ կծկումներ՝ խթանում է կաթի հոսքը, 2.կթելու փուլ, որն ապահովում է դանդաղ կծկումներ՝ առավելագույնի հասցնելով կաթի հոսքը
    • ComfortFit կրծքի բարձիկը հարմար բռնում է կուրծքը, ինչը նպաստում է արդյունավետ կթմանը
    • Էրգոնոմիկ easy-express™ բռնակը նվազեցնում է ձեռքի ծանրաբեռնվածությունը ապահովելով հարմարավետ և արդյունավետ կթման գործընթաց
    • Lansinoh կերակրման շիշը համապատասխանում է Lansinoh-ի բոլոր տեսակի կթիչներին և շշերի տեսականուն: Միևնույն շշով կարելի կթել, պահել, կերակրել
    • Թեթև, անձայն և կոմպակտ լինելու շնորհիվ կթիչը կարելի է օգտագործել նաև դրսում
    • Հավաքածուն իր մեջ ներառում է բնական ալիքաձև ծծակ(փականի հետ միասին), որն օգնում է պահպանել կերակրման ճիշտ ձևը
    • Ներառում է շշի համար տակդիր, որի շնորհիվ շիշն ամրանում է և կանխում է կաթի թափվելը
    • Քիչ մասերի շնորհիվ կթիչը հեշտ է լվանալ, հավաքել և օգտագործել
    • Սա Lansinoh-ի ԿԹԻՐ-ՊԱՀԻՐ-ԿԵՐԱԿՐԻՐ համակարգի մասն է կազմում
  • Նկարագրություն:

    SKU: 50555 Categories: ,

    Description

    Lansinoh-ի մեխանիկական կթիչը չի պահանջում մարտկոցներ և էլեկտրական հոսանքի աղբյուր և ապահովում է հարմարավետ և կթում այն կերակրող մայրերին, ովքեր գտնվում են դրսում կամ տեղաշարժվում են:

    Պատրաստված է հեշտ օգտագործման համար, բռնակի գագաթին առկա միակցիչի օգնությամբ հնարավոր է խթանման փուլից անցնել կթման փուլին: Խթանման փուլը նմանակում է ձեր երեխայի կերակրման առաջին փուլին՝ բնական ծծման գործընթացին: Կթման փուլը կրկնում է ձեր երեխայի երկար, դանդաղ ներքաշումները, որոնք նա անում է կերակրման ընթացքում:

    Էրգոնոմիկ բռնակի օգնությամբ կթիչը կարելի է օգտագործել մեկ ձեռքով ՝առանց դաստակի վրա ուժ գործադրելու: Իր յուրահատուկ ComfortSeal բարձիկի շնորհիվ այն ապահով ամրանում է կրծքին և կթման գործընթացը դարձնում ոչ միայն արդյունավետ, այլ նաև հարմարավետ:

    Հավաքածուի մեջ առկա շշի համար նախատեսված յուրահատուկ տակդիրը շիշը պահում է տեղում և կթման ընթացքում, և դրանից հետո: Մեխանիկական կթիչի լայն տրամագծով շիշը համապատասխանում է Lansinoh-ի մյուս տեսակի կթիչներին նույնպես:

    Եթե ձեզ անհրաժեշտ են այս կթիչի պահեստամասերը, կարող եք սեղմել այստեղ

  • Ապրանքի մասին:

    • • ConfortFit կրծքի բարձիկ(ձագար) (#50408)
    • • Lansinoh կերակրման շիշ 160 մլ (#53450)
    • • Կթիչի մարմին (#50631)
    • • Շշի տակդիր (#53452)
    • • Բնական ալիքաձև ծծակ և կափարիչ
    • • Սիլիկոնե դիաֆրագմա (#50626)
    • • Միակցիչ (#50627)
    • • Բռնակ (50621)
    • • Շշի օղ և պաշտպանիչ սկավառակ (#53450)
    • • Ապիտակ փական (1 հատ լրացուցիչ) (#53401)
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ Բեռնել
    • Արդյոք ու՞նեք կթիչի պահեստամասեր

      Այո, դուք կարող եք գտնել բոլոր կթիչների պահեստամասերը այստեղ
    • Կարելի՞ է արդյոք մեխանիկական կթիչը լվանալ ապասք լվացող մեքենայի մեջ

      Կթիչի բոլոր մասերը կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ: Կորուստից խուսափելու և մասերի երկարակեցությունը բարձրացնելու համար, խորդուրդ ենք տալիս սպիատակ փականը, սիլիկոնե դիաֆրագման, միակցիչը և ConfortFit կրծքի բարձիկը լվանալ ձեռքով:
    • Կարո՞ղ եմ ես արդյոք ախտահանել մեխանիկական կթիչի մասերը եռացող ջրում

      Դուք կարող եք մեխանիկական կթիչի մասերը 10 րոպե ախտահանել եռացող ջրում: Խնդրում ենք համոզված եղեք, որ ձեր կաթսան բավականաչափ մեծ է և ջուրը լցված է բավարար քանակի, որպեսզի կթիչի մասերը կարողանան ազատ լողալ ջրի մակերեսին՝ առանց տարայի պատերին դիպչելու:
    • Արդյո՞ք Lansinoh-ի մեխանիկական կթիչը զուրկ է բիսֆենոլ A-ից և S-ից

      Այո, Lansinoh-ի մեխանիկական կթիչը չի պարունակում բիսֆենոլ A և S: ՇՇերը պատրաստված են պոլիպրոպիլենից, որը չի պարունակում քիմիկան նյութեր և պահպանիչներ նույնպես:
    • Ի՞նչ են իրենիցից ներկայացնում բիսֆենոլ A-ն և S-ը: Եվ ինչու՞ ես պետք է ընտրեմ դրանք չպարունակող կերակրման ապրանքներ

      BPA կամ բիսֆենոլ A-ն քիմիական նյութ է, որը հիմնականում օգտագործվում է պոլիկարբոնատային պլաստիկի արտադրության մեջ, ազդում է էստրոգենների վրա և հայտի է որպես հորմոնների քայքայիչ: Հետազետությունները կապ են հաստատել BPA-ի և քաղցքեղի, դեպրեսիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների միջև: Այն հատկապես վտանգավոր է հղիության, նորածնային և մանկական հասակում, այդ պատճառով մի շարք պետությունների կառավարություններ արգելել են BPA –ի օգտագործումը երեխաների շշերի և այլ ապրանքների արտադրության մեջ:  BPS կամ բիսֆենոլ S-ը համարվում է այլընտրանք BPA-ն և նույնպես համարվում է հորմոնների քայքայիչ և համարվում է վտանգավոր, այնուամենայնիվ  այն կիրառվում է մանկական շշերի և նմանատիպ ապրանքների արտադրության մեջ: Քանի որ Lansinoh-ի համար անվտանգությունն առաջնային է, այդ իսկ պատճառով մենք ձեռնարկել ենք միջոցներ, որ մեխանիկական կթիչը չպարունակի ոչ BPA և ոչ էլ BPS:
    • Ի՞նչ նյութից է պատրաստված Lansinoh-ի մեխանիկական կթիչը

      Մեխանիկական կթիչի մասերը պատրաստված են պոլիպրոպիլենից, սիլիկոնից, պոլիէթիլենից և SEPS-ից:
    • Կարող եմ արդյո՞ք Lansinoh–ի մեխանիկական կթիչով անմիջապես կթել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերի մեջ

      Lansinoh-ի կաթի պահպանման պարկերն ունեն կրկնակի հերմետիկ “զիփ” փական, որը հնարավորություն է տալիս ապահով ամրանալ Lansinoh-ի ցանկացած էլեկտրական և մեխանիկական կթիչներին: Ամրացրեք ստերիլ կաթի պահպանման պարկերը Lansinoh-ի ցանկացած կթիչին և կթեք անմիջապես պարկի մեջ:
    • Ես կարիք ունեմ կրծքի բարձիկի մեծ չափսի: Արդյո՞ք այն համապատասխանում է Lansinoh-ի մեխանիկական կթիչին

      Այո, Lansinoh-ի մեխանիկական կթիչի հավաքածուն պարունակում է ստանդարտ չափսի կրծքի բարձիկ, այնուամենայնիվ եթե դուք ունեք մեծ բարձիկի կարիք, խնդրում ենք կապ հաստատել մեր կենտրոնի հետ գրելով մեզ lansinoharmenia@gmail.com հասցեին, կամ զանգահարել 0037410581949 հեռախոսահամարով, և մենք կփորձենք օգտակար լինել Ձեզ:
    • Ի՞նչ ուժգնությամբ է կթում lansinoh-ի մեխանիկակն կթիչը

      Lansinoh-ի մեխանիկական կթիչը նախատեսված չէ 250 մմ.ս.ս համար: Հեշտ կթող բռնակը հնարավորություն է տալիս նախընտրել կթման ուժգնությունը՝ ձեր հարմարավետությանը զուգընթաց:
    • Արդյո՞ք ունի երաշխիք Lansinoh-ի մեխանիկական կթիչը

      Lansinoh-ի մեխանիկական կթիչի համար տրամադրվում է 90 օրյա երաշխիք գնման կամ ապրանքի ստացման օրվանից սկսած: Եթե այս ընթացքում ձեզ մոտ առաջացել են որոշ խնդիրներ, ապա խորհուրդ ենք տալիս ալցելել մեր հաճախ տրվող հարցեր բաժինը կամ պատվիրել պահեստամասեր սեղմելով այստեղ:
  • Loved by parents – Արծաթե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ

    Prima baby – Բրոնզե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ

    Mother and Baby Awards – Բրոնզե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ 2016

Ձեզ կարող է հետաքրքրել

Նմանատիպ նյութեր


Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X