Description
Երբ երեխան չի կարողանում հասնել ճիշտ ամրակցման՝ հնարավոր է կրծքով կերակրման երկուստեք հիասթափություն թե մանկիկի և թե մայրիկի մոտ:
Հետծննդյան վաղ շրջանում, մայրիկները կարող են կրծքերում զգալ կոշտացում կամ այտուց, որը ժամանակավոր վիճակ է, և կարող է կրծքով կերակրումը դարձնել դժվար ու անհարմար: Որպես մայրիկ ձեր մաշկն էլ կարող է ձգվել և պտուկները կարող են հարթվել՝ նախկին արտացցված դիրքից: Եթե ձեր երեխան կերակրման ճիշտ դիրքում չի կարողանում բռնել հարթված պտուկը, ապա բավարար կաթ ստանալը այդքան էլ հեշտ չէ:
Օգտագործելով Լansinoh-ի LatchAssist™ կրծքապտուկի ձևավորիչը, մայրիկները կարող են զգուշությամբ դուրս քաշել պտուկը այնքան ժամանակ մինչև երեխան կբռնի պտուկն և արեոլան և ճիշտ կամրակցվի կրծքին՝ ինչն էլ հանդիսանում է կրծքով կերակրման առաջին քայլը: Պարզունակ, հեշտ, արդյունավետ և մեկ ձեռքով օգտագործվող այս սարքը կատարյալ լուծում է նոր մայրիկների համար: Այն իր հետ ունի փոքրիկ տուփ հիգիենայի պահպանման և տեղափոխման համար: