Description
Կրծքով կերակրման ձեր նպատակներին հասնելու համար, դուք կարող եք ընտրել ձեր կրծքի անգին կաթը կթել և պահեստավորել, և այն միշտ հասանելի կլինի, երբ ձեր երեխան կունենա դրա կարիքը, կամ ձեր զուգընկերը՝ ինքը կցանկանա կերակրել երեխային:
Խորհուրդ է տրվում նախքան շշի օգտագործումը 6-8 շաբաթվա ընթացքում ստեղծել կրծքով կերակրման ճիշտ ձևը: Խորհուրդ է տրվում նաև քննարկել բոլոր տարբերակները ձեր բժշկական ներկայացուցիչի կամ կրծքի մասնագետի հետ, քանի որ նրանք ամենալավը կարող են խորհուրդ տալ, երբ օգտագործել շիշը, որովհետև այն կախված է ձեր անհատական վիճակից: Շատ կարևոր է զգալ ապահովություն, որ ձեր երեխան նորից կվերադառնա կրծքով սնուցմանը, այդ պատճառով կարևոր է ծծակների ճիշտ ընտրությունը՝ շփոթմոունքից խուսափելու համար:
Lansinoh mOmma, բնական ալիքաձև ծծակով կերակրման ապակե շիշը հատուկ պատրաստված է, որ ձեր երեխան կարողանա հաճույք ստանալ ձեր կթված կաթից նույնիսկ այն ժամանակ, երբ դուք բացակայում եք: Ավելի քան 50 ամյա հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծված NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը խթանում է ձեր երեխայի ծծելու բնազդային գործողությանը՝ պահպանելով բերանի բնական զարգացումը, որը ձեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ անցում կատարել կրծքի և շշի միջև, որի շնորհիվ էլ դուք կարողանում եք պահպանել կրծքով կերակրման ճիշտ ձևը:
Լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի ծծման գործողությունը տարբերվում է մեծահասակներից և կազմված է 3 փուլից՝ բռնելու ռեֆլեքս, լեզվի պերիստալտիկ շարժում (որի ընթացքում ձեր երխայի լեզուն կատարում է ալիքաձև շարժումներ) և կլում: Շատ կարևոր է, որ երեխան կարողանա կատարել լեզվի պերստալտիկ շարժումներ, քանի որ այն խթանում է ծնոտի և բերանի բնական զարգացմանը:
Կլինիկորեն հաստատված է, որ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը նպաստում է բնական սնուցման գործընթացին:
Ի՞նչու ապակի: Ապակին հանդիսանում է ամենաչեզոք (իներտ) նյութը կերակրման շշերի պատրաստման համար: Շշի և նրա պարունակության միջև ոչ մի մոլեկուլյար կապ (փոխանցում) չի առաջանում, ինչի շնորհիվ այն ավելի հեշտ է լվանալ և ախտահանել: Lansinoh ապակե շիշը պատրաստված է հատուկ բորոսիլիկատային ապակուց, որը նվազ խիտ է և ավելի կայուն է ջերմային մշակումների հանդեպ և օգտագործվում է լաբորատորիաներում: Շիշը անվտանգ է շրջակա միջավայրի համար, քանի որ 100% էկոլոգիապես մաքուր է և 100% վերամշակվող: