Նարդոսի բույրով հանգստացնող օճառահեղուկ-մարմնի գել

Սիրով ստեղծված նարդոսի օճառահեղուկ-մարմնի դոնդողը հանգստացնում և թուլացնում է երեխային լոգանքի ժամանակ և պատրաստում գիշերային խաղաղ քնի:

Հավելյալ նկարագրություն

2,650 ֏

Քանակ:
  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Առաջարկվող ապրանքներ:

    Մենք աշխատել ենք Մայր բնության հետ՝ սիրով ստեղծելով այս նարդոսի բույրով օճառահեղուկ-մարմնի դոնդողը ձեր և ձեր երեխայի համար:

    Նարդոսն, իր քնաբեր համբավով, ունի նաև նուրբ անտիսեպտիկ հատկություն, հատկապես երբ խառնված է լինում երիցուկի հետ, որն էլ օգնում է հանգստացնել էկզեման:

    Այս սնուցող մանկական օճառահեղուկը պատրաստված է 99.2% բնական և Ecocert Greenlife-ի կողմից հավաստագրված օրգանական բաղադրիչներից.

    Ամենօրյա օգտագործման համար բավականաչափ մեղմ, այն կհանգստացնի երեխային՝ դարձնելով նրան հանդարտ, նուրբ և բուրումնավետ:

    Կափարիչի չափով լցրեք Ձեր ձեռքի մեջ: Նրբորեն լվացեք Ձեր բալիկի մարմինը և մազերը(գլուխը): Լոգանքն ավարտելուց հետո չորացրեք փափուկ սրբիչով և ամուր գրկեք բալիկին: Սիրով ստեղծված մեր մյուս արտադրանքների մասին, կարող եք ծանոթանալ կայքից՝ www.earthfriendlybaby.co.uk

  • Նկարագրություն:

    Category:

    Description

    • Թույլատրված է մաշկաբանների կողմից երեխայի զգայուն մաշկի համար
    • Չի պարունակում պարաբեն և լաուրիլ սուլֆատ, առանց արհեստական հոտերի և գունանյութերի է
    • 99,2% -բնական է
    • 50.1% – օրգանական է
    • Հավաստագրված է օրգանական խնամքի միջոցներ՝  Ecocert Greenlife-ի կողմից
    • Ունի էկոլոգիական փաթեթավորում
    • Արտադրված է Մեծ Բրիտանիայում
    • Փորձարկված չէ կենդանիների վրա
    • Մրցանակների շարքը
  • Ապրանքի մասին:

    • Բարբանդենսի (Aloe Barbadensis) հալվեի տերևների հյութ- Ունի հակագրգռիչ, հանգստացնող, սառեցնող և հակամանրէային հատկություն
    • Թորած ջուր
    • Կոկամիդիպրոպիլ Բետաին - Նուրբ մաքրող և փրփրեցնող միջոց է
    • Նատրիումի կոկոամֆոցետատ - Օճառի պատրաստման համար կոկոսի յուղի հետ խառնվող հիմնական բաղադրիչն է
    • Երկնատրիումական լաուրիլ սուլֆոսուկցինատ - խոնավեցնող միջոց
    • Լաուրիլ գլյուկոզիդ - խոնավեցնող միջոց
    • Գլիցերիլ օլեատ - չգրգռող, նուրբ էմուլգատոր
    • Նատրումի քլորիդ - Մածուցիկության կարգավորում
    • Դեցիլ գլյուկոզիդ - Ոչ տոքսիկ, չգչգռող, փրփրեցնող բաղադրիչ
    • Նարդոսի (Lavandula Angustifolia) յուղ - Ունի նուրբ անտիսեպտիկ և հանգստացնող հատկություններ
    • Նատրումի բենզոատ - Հիանալի սննդային պահպանիչ է, որը կանխում է մարէների աճը արտադրանքի մեջ
    • Կիտրոնաթթու - Օրգանական թթու, բնական պահպանիչ և PH-ի կարգավորիչ է:
    • Կալիումի սորբատ - Արդյունավետ կոսմետիկ պահպանիչ միջոց է, որը կանխում է մանրէների աճը արտադրանքի մեջ
    • Մանդարինի(Citrus Nobilis) յուղ - Հակաբակտերիալ և հակաօքսիդանտ հատկություններով բնական մզվածք է
    • Երիցուկի (Anthemis Nobilis) ծաղիկների մզվածք: - Հանգստացնում է զգայուն, գրգռված և բորբոքված մաշկը:
    • Հազրեվարդի (Rosmarinus Officinalis) տերևների մզվածք - Պարունակում է մաշկի համար խթանող և անտիսեպտիկ հատկություններով օժտված թարմ անուշաբույր բաղադրիչներ:
    • Եղեսպակի (Salvia Officinalis) տերևների մզվածք - Հակաբորբոքիչ և անտիսեպտիկ է:
    • Տատրակի (Tussilago Farfara) տերևի մզվածք - Հանում է բորբոքումը և ազդում է որպես անտիօքսիդանտ՝ նվազեցնելով մաշկի օքսիդատիվ սթրեսները:
    • Եղնջի (Urtica Dioica) տերևների մզվածք - Բորբոքման լավացման գերազանց միջոց է, որը դարեր ի վեր օգտագործվել է ալերգիայի ախտանիշների՝ խոտի տենդի և ասթմայի, բուժման համար:
    • Թուրինջի (Citrus Paradisi) կեղևի յուղ - Թարմեցնող բույրով առողջարար, սառեցնող և մաշկը մաքրող միջոց է:
    • Տոկոֆերոլ - Վիտամին E-ի կայուն ձևն է, որը փափուկ է պահում մաշկը և նվազեցնում է դեմքի կնճիռները
    • Հիդրոգենացված արմավենու գլիցերիդի ցիտրատ - Հանգստացնող և հակաօքսիդանտ է
    • Լիմոնեն - Անուշաբույր միացություն է, որը հայտնաբերվում է որոշ եթերային յուղերում
    • Կոկո-գլյուկոզիդ - խոնավեցնող միջոց
    • Նարդոսի (Lavandula Angustifolia) ծաղիկների մզվածք - Հանգստացնող հատկություններով նուրբ անտիսեպտիկ է
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ

Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X