Կաթի հավաքման տարա

Lansinoh կաթի հավաքման տարայի օգնությամբ պահպանեք կրծքի կաթի յուրաքանչյուր՝ անգամ վերջին կաթիլը: Փոքր է և թեթև, հնարավոր է տեղափոխել նույնիսկ ձեռքի պայուսակի մեջ ամենօրյա օգտագործման համար:

 

Հավելյալ նկարագրություն

6,600 ֏

Քանակ:

Տեսահոլովակ

  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Առաջարկվող ապրանքներ:

    • Lansinoh կաթի հավաքման տարայի օգնությամբ պահպանում եք կրծքի կաթի յուրաքանչյուր՝ անգամ վերջին կաթիլը
    • Փոքր է և թեթև, հնարավոր է տեղափոխել նույնիսկ ձեռքի պայուսակի մեջ ամենօրյա օգտագործման համար:
    • Հեշտ օգտագործվող պարագա (կթիչ) է, որը հավաքում է հոսող կաթը մի կրծքագեղձից, երբ զուգահեռաբար մյուս կրծքագեղձը կթվում կամ կերակրում է մանկանը
    • Չի պարունակում բիսֆենոլ A և S, պատրաստված է 100% սիլիկոնից, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ
    • Հիմնադրված լինելով կրծքով կերակրող մայրերի կողմից և ավելի քան 30 տարի վայելելով վստահություն Lansinoh ընկերության կրծքով կերակրման ապրանքներն ինչպիսին օրինակ Լանսինո-ի HPA Լանոլինն է, օգնում են մայրիկներին ու բժշկական անձնակազմին իրականացնել կրծքով կերակրման անվտանգ և արդյունավետ օժանդակաություն տասնամյակներ շարունակ:
  • Նկարագրություն:

    rerwerwer

    SKU: 50710 Categories: ,

    Description

    Հաճախ է հանդիպում, երբ կերակրելիս կամ կուրծքը կթելիս լինում է կաթի արտահոսք մյուս կրծքից և մենք մտածում ենք, որ դա կորուստ է: Lansinoh կաթի հավաքման տարան Ձեզ հնարավորություն է տալիս պահել մայրական կաթի նույնիսկ վերջին կաթիլը, պահպանել հետագայում կերակրելու համար:

    Թեթև, հարմար և պարզ լինելու շնորհիվ, դուք կարող եք այն տեղավորել ձեռքի պայուսակի մեջ և տեղափոխել, երբ գտնվում եք դրսում: Առանց ձեռքերի օգնության պահելով՝ այն հեշտ և ապահով ամրանում է կրծքին՝ ստեղծելով բնական ծծման գործընթաց: Կաթի հավաքման տարան հնարավորություն է տալիս ձեզ պահել անգին սնունդը՝ կրծքի կաթը, ձեր փոքրիկի համար:

    Իր լայն տրամագծով պարանոցի և կրծքին ամրակցվելու ծծման պարզ գործընթացի շնորհիվ, կաթի հավաքման տարան համապատասխանում է կրծքի բոլոր չափերին: Հավաքածուի մեջ առկա գոտիի օգնությամբ տարան ամրացրեք ձեր պարանոցին և համոզված եղեք, որ կաթը չի թափվի անգամ եթե երեխան հարվածելով կամ հրելով տեղաշարժի այն: Կաթի հավաքման տարան կարող է տեղավորել մինչև 100 մլ կաթ:

    Կափարիչը կարող է օգտագործվել փոշուց պաշտպանելու կամ որպես հիմք ծառայելու համար: Այլընտրանքային տարբերակում հիմքը վակուումի շնորհիվ ամրանում է որևէ հարթ մակերեսին և կանխում է կաթի արտահոսքը:

    Քանի որ կաթնարտադրությունը բնական գործընթաց է, ուստի երեխայի համար ձեր կողմից արտադրվող կաթում հասանելի ճարպի քանակությունը փոփոխվում է կերակրման ժամանակի և երեխայի կարիքների փոփոխմանը զուգընթաց: Մենք խորհուրդ ենք տալիս նախապես խառնել կթիչով կթված և կաթի տարայի միջոցով հավաքված կաթը, ու դրանով կերակրել երեխային՝ առավելագույն սննդային արդյունք ստանալու համար:

    Եթե դուք ունեք կաթի արտահոսքի հետ կապված խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել Terapearl 3 in 1 Lansinoh թրջոցները կաթի արտահոսքը խթանելու համար:

    Additional information

    Weight 1.5 kg
    Dimensions 30 × 15 × 15 cm
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ Բեռնել
    • Ինչպե՞ս ամրացնեմ կաթի հավաքման տարան կրծքիս

      Նրբորեն սեղմելով տարայի կենտրոնից՝ տեղադրեք ձեր կրծքի վրա և հերմետիկ ամրացրեք (ամրանում է վակուումի միջոցով): Կամ կարող եք նաև հետ շրջել տարայի պարանոցը, ապա սեղմել կրծքին, որից հետո այն կրկին կվերադառնա իր դիրքին:
    • Արդյո՞ք սննդային է համարվում կաթի հավաքման տարան

      Այո, այն պատրաստված է 100% սննդային սիլիկոնից:
    • Արդյո՞ք կաթի հավաքման տարան չի պարունակում է բիսֆենոլ

      Այո, կաթի հավաքման տարան չի պարունակում բիսֆենոլ A և S:
    • Որտե՞ղ է պատրաստված կաթի հավաքման տարան

      Այն պատրաստված է Թայլանդում:
    • Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի պահպանման պայուսակ

      Ոչ, չունի:
    • Ինչպե՞ս եք լվանում հավաքածուի մեջ առկա գոտին

      Մենք խորհուրդ չենք տալիս լվանալ գոտին:
    • Կաթի հավաքման տարան արդյո՞ք ունի փական

      Ոչ չունի:
    • Արդյո՞ք կափարիչը հերմետիկ կփակի կաթի հավաքման տարան

      Ոչ, չի փակի: Շատ կարևոր է, որ դուք կթելուց հետո, կթված կաթը տեղափոխեք կաթի հավաքման պարկերի կամ շշերի մեջ:
    • Ինչ՞ի համար է անհրաժեշտ կափարիչը

      Կափարիչը կանխում է փոշու անցումը տարայի մեջ, ինչպես նաև այն կարող է հանդիսանալ տարայի համար որպես հիմք:
    • Ինչպե՞ս է աշխատում կաթի հավաքման տարան

      Կաթի հավաքման տարան ապահով ամրանում է կրծքին՝ ստեղծելով հերմետիկ ամրացում: Կերակրման ընթացքում, հակառակ կողմի կրծքի կաթը սկսում է հոսել վակուումի միջոցով ամրացված տարայի մեջ:
    • Արդյո՞ք կաթի հավաքման տարան ունի կափարիչ

      Այո, այն իր հետ ներառում է կափարիչ, որը կանխում է փոշու անցումը տարայի մեջ:
    • Ի՞նչ ջերմաստիճանում կարելի է ախտահանել կաթի հավաքման տարան

      Այն կարելի ախտահանել օգտագործելով եռացող ջուր (100 C):
    • Կարելի՞ է ախտահանել օգտագործելով եռացող ջուր

      Այո, կարելի է, մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ տարան և կափարիչը 5րոպե եռացնել: Մնացած մասերը  յուրաքանչյուր օգտագործումից հետո միշտ լվացեք տաք օճառաջրով և պահեք հոսող ջրի տակ: Դուք կարող եք ախտահանել երբ կա դրա պահանջ:
    • Արդյո՞ք ախտահանված է կաթի հավաքման տարան

      Ոչ, ախտահանված չէ: Մենք խորհուրդ ենք տալիս առաջին օգտագործումից առաջ 5 րոպե եռացնել ջրի մեջ
    • Աշխատում է արդյո՞ք տարան, եթե կերակրման ընթացքում մյուս կրծքից չկա կաթի արտահոսք

      Եթե ձեր մոտ չկա արտահոսք, ապա թույլ ծծումը կարող է խթանել արտամղման փուլը: Դուք կարող եք նաև խթանել արտահոսքը մերսելով կուրծքը կամ դնել որևէ տաք թրջոց:
    • Կիրառելի՞ է արդյոք տարան, եթե դուք չունեք արագ արտամղման փուլ

      Այո, տարան օգտակար է մյուս կրծքից ցանկացած կաթի հավաքման համար, որը կարող է կլանվել միջադիրի մեջ և դեն նետվել:
    • Ինչքա՞ն ժամանակ կարող է տարան մնալ ախտահանված առաջին ախտահանումից հետո

      Որևէ ժամկետ չի նշվում, թե ինչքան կարելի է օգտագործել եռացումից հետո, բայց եթե տարայի մասերը և կափարիչը մաքուր և չոր են, ապա կարելի է օգտագործել մինչև աղտոտվելը:
    • Կարելի՞ է լվանալ տարան սպասք լվացող մեքենայի մեջ

      Այո, կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի վերին հատվածում։
    • Հնարավո՞ր է արդյոք, որ կաթի հավաքման տարան ավելացնի կաթի քանակը

      Կաթի քանակը ավելացնելու համար պետք է օգտագործել կթիչ: Կաթի հավաքման համար նախատեսված տարան հնարավորությաւոն է տալիս պահել այն կաթը, որը դուք կորցնելու էիք բնական կթման ժամանակ:
    • Ինչպե՞ս պետք պահպանել տարան առաջին ախտահանումից հետո

      Մենք խորհուրդ ենք տալիս պահել կափարիչով փակված վիճակում՝ չոր և սառը տեղում:
    • Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան ախտահանմանել ախտահանիչ լուծույթներով կամ հաբերով

      Այն կարելի է անվտանգ մաքրել միկրոալիքային վառարանի, ախտահանիչ պարկերի և ախտահանիչ մեքենայի մեջ:
    • Կարո՞ղ եմ ես տարան օգտագործել կաթի պահպանման համար

      Ոչ, այն նախատեսված չէ կաթի պահպանման համար: Տարան լցվելուց կամ  կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ:
    • Ի՞նչ կարող եմ անել հավաքված կաթի հետ

      Տարան լցվելուց հետո կամ  կերակրումը դադարեցնելուց հետո՝ հավաքված կաթը տեղափոխեք Lansinoh-ի կաթի պահպանման համար նախատեսված պարկերի կամ շշերի մեջ:
    • Արդյո՞ք ծծումը ցավոտ է

      Ոչ, համոզված եղեք, որ պտուկ-արեոլան գտնվում են կենտրոնում: Էությունը կայանում է ճիշտ տեղակայման և ծծման մեջ: Եթե դուք դա արել եք ուրեմն ամեն ինչ նորմալ է:
    • Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային պառկած դիրքում

      Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար:
    • Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան, երբ կերակրում եմ երեխային տարբեր դիրքում

      Մայրիկներն ունեն նախընտրած կերակրման դիրքեր, բայց փորձելով նոր տարբերակները, օգնում են, որպեսզի տարան ավելի լավ աշխատի: Եթե մայրիկը երեխային կերակրում է ռեգբիի դիրքում, ապա երեխայի մարմինը կգտնվի մոր հակառակ կողմում՝ տարայից հեռու, ինչն ավելի հարմար է: Օգտագործելով կերակրման բարձը, դուք օգնում եք ձեզ և ձեր երեխային, տալով հարմարավետ դիրք և ստանում եք ազատ տարածություն կթիչի համար:
    • Հնարավո՞ր է, որ երեխան հեռացնի տարան , երբ ես այդ ընթացքում կերակրում եմ

      Կաթի հավաքման տարան հարմարավետ և հերմետիկ ամրանում է կրծքին: Այն առանց ձեռքերի օգնության հերմետիկ ամրանում է: Եթե դուք օգտագործում եք օրորոցային դիրքը կամ խաչաձև օրորոցային դիրքը, ապա համոզված եղեք, որ ձեր երեխայի ոտքերի և տարայի միջև կա բավականին տարածություն:
    • Եթե ես ունեմ մեծ պտուկներ, հնարավո՞ր է օգտագործել տարան

      Այո, մեկ չափ համապատասխանում է բոլորին:
    • Արդյո՞ք կաթի հավաքման տարան լինում է տարբեր չափերի

      Ոչ, միայն մեկ չափը համապատասխանում է  բոլորին:
    • Արդյոք կիրառելի՞ է տարան փոքր կրծքերի դեպքում

      Այո, մեկ չափը համապատասխանում է բոլորին:
    • Կարո՞ղ եմ ես օգտագործել տարան կթելու համար, երբ ես դրսում եմ

      Այո, իհարկե: Տարան փոքր և հարմար է, այդ պատճառով դուք կարող եք տանել, ուր որ գնում եք: Այն ունի կափարիչ, որը մաքուր է պահում տարան, երբ այն ձեր պայուսակի մեջ է: Պարզապես մի մոռացեք ձեր հետ վերցնել կաթի հավաքման պարկերն ու շշերը՝ հավաքված կաթը պահեստավորելու համար:
    • Կարո՞ղ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործվել որպես կթիչ

      Այն կարելի է օգտագործել անհետաձգելի իրավիճակներում, բայց դա նրա օգտագործան առաջնային գործառույթը չէ:
    • Կարո՞ղ եմ ես օգտագործել կթիչը, երբ իմ երեխան չի կերակրվում

      Կաթի հավաքման տարան նախատեսված է օգտագործել, երբ մայրիկը կերակրում կամ կթում է:
    • Կիրառելի՞ է արդյոք տարան սկսնակ մայրերի համար

      Կաթի հավաքման տարան կարող է օգտագործվել բոլոր մայրերի կողմից և նախատեսված է օգտագործել կրծքով կերակրման կամ կթման ժամանակ, երբ լինում է կաթի արտահոսք մյուս կրծքից: Մենք խորհուրդ ենք տալիս կերակրել 2 կրծքից՝ զուգակցելով կաթի հավաքման տարայի հետ:
    • Կարո՞ղ է արդյոք տարան հավաքել հետին կաթը

      Հետին կաթը ավելի խիտ ու մածուցիկ է, և ստացվում է կերակրման վերջում: Կաթի հավաքման տարան նախատեսված է կերակրման կամ կթելու ընթացքում հակառակ կողմի կրծքից արտահոսող կաթը հավաքելու համար: Կաթի առաջին մասը ավելի ջրիկ է, քիչ ճարպոտ, ունի ածխաջրատային կազմություն, իսկ հետին կաթն ավելի հարուստ է և յուղոտ: Այս մեթոդը կախված է, թե որքան հաճախ է կերակրվում ձեր երեխան և ինչքան կաթի ավելցուկ ունեք դուք: Սառցեխցիկում պահված՝ ձեր հավաքած կաթի գույնից և ճարպի շերտից  կարող եք հասկանալ  արդյոք հավաքել եք հետին կաթը:
    • Արդյո՞ք պետք է սեղմել տարան, որ այն աշխատի

      Այո, զգուշությամբ սեղմեք տարան կենտրոնից և տեղադրեք ձեր կրծքին՝ ստեղծելով անօդ հպում:
    • Կարելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան օգտագործել կաթնախեժը դուրս բերելու համար մինչ երեխայի ծնվելը

      Կաթնախեժը տարբերվում է իր խտությամբ հասուն կաթից՝ այն դեղին է, ավելի մածուցիկ, ունի այլ կազմություն ի տարբերություն հասուն կաթի: Իր տարաբնույթ կազմության պատճառով մենք խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ, թե ինչպես հավաքել կաթնախեժը, նախքան երեխայի ծնվելը:
    • Արդյո՞ք կաթի հավաքման տարան դատարկում է կուրծքը

      Կաթի հավաքման տարան նախատեսված է բնականոն կերակրման ընթացքում արտահոսող կաթը մյուս կրծքից հավաքելու համար
    • Կիրառելի՞ է արդյոք կաթի հավաքման տարան, երբ կերակրվում է մեծ տարիքի երեխա

      Կաթի հավաքման տարան կարելի է օգտագործել, երբ դուք կերակրում եք ավելի մեծ երեխայի, և ավելի հարմար կլինի կերակրել նրան դեմքով դեպի ձեզ նստած դիրքով:  

Ձեզ կարող է հետաքրքրել

Նմանատիպ նյութեր


Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X