Description
Lansinoh կերակրման բարձը հարմար է, կարելի է տեղափոխել և աջակցում է ճիշտ դիրքով կրծքով կերակրմանը: Բարձը ձեռքի վրա է սահում, այլ ոչ թե գոտկատեղի, պատրաստված է այնպես, որ կատարյալ է կեսարյան հատումներից հետո օգտագործման համար: Այն լինում է մեկ ձևի և չափի և հարմար է բոլորի համար: Բարձը մայրիկին հնարավորություն է տալիս բնական և ճիշտ ձևով բալիկին մոտեցնել կրծքին, պահպանելով կերակրման կատարյալ դիրքը, ինչի շնորհիվ մայրիկը չի թեքվում առաջ, որն էլ կանխում է մեջքացավի առաջացումը: Բարձը կարելի է օգտագործել կերակրման տարբեր դիրքերում նույնիսկ << օրորոցային>> և <<ռեգբի>> դիրքերում:
Բարձի թեթև և փոքր լինելու շնորհիվ մայրիկը կարող է օգտագործել թե տանը, թե դրսում: Lansinoh կերակրման բարձը կարելի է լվանալ լվացքի մեքենայի մեջ 40°C-ում, չսպիտակեցնել, չարդուկել, չոր մաքրում չանել, չորացնել չոր սենյակում։ Արտաքին պատյան -100% բամբակ, պաստառ- 100% պոլիէսթեր, պարունակություն- 100% պոլիէսթեր: