Կրծքի մեկանգամյա օգտագործման միջադիրներ

Կրծքի մեկանգամյա օգտագործման Blue Core միջուկով մեր միջադիրները համապատասխանում են կրծքի բոլոր չափերին, հարմարավետ են և գերներծծող: Դրանք երաշխավորում են, մայրիկների հագուստի չորությունը և՛ գիշերը, և՛ ցերեկը: Իրենց  գերներծծող հատկության շնորհիվ կարող են կլանել սեփական զանգվածից մոտ 20 անգամ ավելի կաթ:

Հավելյալ նկարագրություն

1,980 ֏4,100 ֏

Ջնջել
Քանակ:
  • Lansinoh Blue Lock Breast Pads
  • The Best for Baby voted number 1
  • Lansinoh Blue Lock Breast Pads
  • The Best for Baby voted number 1
  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Նվաճումներ
  • Առաջարկվող ապրանքներ:

    Բազմակի մրցանակակիր Lansinoh –ի կրծքի մեկանգամյա օգտագործման Blue Core միջուկով միջադիրներն երաշխավորում են չորություն գիշեր թե ցերեկ, ավելի ներծծող են քան երբևէ, կլանում են իրենց զանգվածից մոտ 20 անգամ ավելի և միևնույն ժամանակ պահպանում են իրենց ձևը:

    Փափուկ, չոր ներդիրը դուրս է քաշում կաթը դեպի միջադիրի միջուկը, որտեղ կլանվում է հատուկ պոլիմերի մեջ և կանխում է կաթի արտահոսքը: Երկու կպչող երիզները պահում են ներդիրն իր տեղում, պահպանելով նրա ուրվագծերը, հեղուկի արտահոսք չի լինում և չի երևում հագուստի տակից: Մայրիկն իրեն ավելի երկար է զգում չոր և հանգիստ: Յուրաքանչյուր միջադիր ունի անհատական հիգիենիկ փաթեթավորում և կատարյալ է պայուսակում տեղավորելու համար:

  • Նկարագրություն:

    SKU: N/A Categories: ,

    Description

    • Հատուկ Blue Lock միջուկը հնարավորություն է տալիս միրադիրին ներծծել իր զանգվածից մոտ 20 անգամ ավել կաթ
    • Գերներծծող պոլիմերը կլանում և <<փակում>> է  կաթը միջադիրի միջուկի մեջ
    • Պահապանում են իրենց ձևն անգամ առատ հոսքի դեպքում
    • Գերփափուկ են, շնչող, հնարավորություն են տալիս ձեզ և ձեր հագուստին մնալ չոր գիշեր թե ցերեկ
    • Շնչող, անջրաթափանց արտաքին շերտը պաշտպանում է հագուստը
    • Համապատասխանում է կրծքի բոլոր չափերին
    • 2 կպչուն երիզները պահում են միջադիրն իր տեղում
    • Զուսպ և բնական եզրագծերով դիազայն: Չկան ծալքեր և արտափքումներ
    • Յուրաքանչյուր միջադիր ունի անհատական հիգիենիկ փաթեթավորում

    Additional information

    Pack Size

    60, 24

  • Ապրանքի մասին:

    • • Չի պարունակում բիսֆենոլ A և S
    • • N24 մեկանգամյա օգտագործման կրծքի միջադիրներ Blue Core միջուկով
    • • N60 մեկանգամյա օգտագործման կրծքի միջադիրներ Blue Core միջուկով
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ
    • Ինչու՞ են ձեր միջադիրները գերներծծող: Ի՞նչ տեսակի պոլիմեր է

      Lansinoh ընկերության միջադիրների արդյունավետությունը պայմանավորված է կառուցվածքով  և արտադրության ընթացքում օգտագործված նյութերով: Յուրահատուկ գործընթացի շնորհիվ՝ օգտագործելով օդ և ջերմություն, թղթե զանգվածը վեր է ածվում <<փափուկ >> զանգվածի, որը հետագայում համակցվում է գերներծծող  փոշի պոլիմերով: Այս խառնուրդը սեղմվում է թղթե <<հյուսվածքի>> մեջ: Ոչ գործվածքային կտավը հետագայում տեղադրվում է գործվածքի վրա որպեսզի չորանա: Այս ներդիրը ներս է քաշում կաթը դեպի միջադիրի միջուկը, որտեղ կլանվում է գերներծծող հատուկ պոլիմերի մեջ վերածվելով դոնդողի, և կանխվում է կաթի արտահոսքը: Պոլիմերը շրջապատող գործվածքը կրկինակի կաթի արտահոսքի կանխման կրկնակի երաշխիք են հանդիսանում: Այս յուրահատուկ գոծողության շնորհիվ և մայրիկը և հագուստը մնում են չոր:
    • Իմ երեխան ծամել է միջադիրը և դոնդողը դուրս է եկել, ի՞նչ պետք է անեմ ես

      Նյութը, որն օգտագործվում է կաթը կլանելու համար՝ գերներծծող պոլիմեր է (SAP): Այն նույն է, ինչ առկա է երեխաների տակդիրների մեջ, այն սկզբում փոշու տեսք ունի և հետագայում կլանելով կաթը վերածվում է դոնդողի: Պոլիմերը տոքսիկ չէ, բայց և այնպես այն ներքին ընդունման համար չէ: Եթե դուք մտածում եք, որ ձեր երեխան հնարավոր է կուլ տված լինի դոնդողը, ապա դիմեք ձեր բժշկին, կամ թունավորումներով զբաղվող տեղամասային կենտրոն:
    • Իմ կրծքի վրա կար դոնդող, երբ ես ուզում էի կերակրել իմ բալիկին, դա ի՛նչ էր

      Lansinoh միջադիրներն այքան լավ են ներծծում, որ նրանք պարունակում են բարակ փոշու շերտ իրենց մեջ, որը հանդիսանում է գերներծծող պոլիմեր`SAP: Երբ կաթը սկսում է արտադրվել և հոսել այն վեր է ածվում դոնդողի, ինչի շնորհիվ ձեզ զգում եք չոր: Եթե դուք կրծքի վրա նկատել եք  դոնդող, ապա ամենայն հավանականությամբ միջադիրն օգտագործելուց առաջ եղել է վնասված կամ չափից շատ է կլանվել կաթով: Այն կարող է պատահել առատ կաթնահոսության կամ առանց փոխելու տևական կրման պարագայում, վերջինիս դեպքում խորհուրդ ենք տալիս ավելի հաճախակի փոխել միջադիրները: Քանի որ մեր միջադիրներն գերներծծող են, ձեզ կարող է թվալ, որ դուք կորցնում եք շատ կաթ, և երբեմն իրականում դա այդպես է: Երբեմն հնարվոր է, որ միջադիրը պատռվի և գերներծծող պոլիմերով դոնդնողը հոսի ձեր կրծքին:
    • Ինչու՞ եք դուք անհատական փաթեթավորում յուրաքանչյուր ներդիրը: Արդյո՞ք այն վատ չէ շրջակա միջավայրի համար

      Մենք յուրաքանչյուր միջադիր փաթեթավորում ենք անհատական, որպեսզի նրանք մնան մաքուր և դուք կարողանաք դնել ձեր պայուսակի մեջ, իսկ օգտագործելուց առաջ չանհանգստանաք, որ դրանք հիգիենիկ և մաքուր չեն:
    • Արդյո՞ք միջադիրները ենթակա են վերամշակման

      Չնայած, որ բաղադրության մեջ կան նյութեր, որոնք կարելի է վերամշակել, այնուամենայնիվ միջադիրները վերամշակման ենթակա չեն: Մենք աշխատում ենք ստեղծել ավելի վերամշակվող ապրանքներ: Եթե դուք ցանկանում եք օգտագործել բազմակի օգտագործման ապրանքներ, ապա կարող եք օգտագործել մեր ընկերության կրծքի լվացվող միջադիրները:
    • Ինչու՞ են մեկանգամյա միջադիրներն այսքան մեծ

      Յուրահատուկ ձևը թույլ է տալիս փակել առավելագույն մակերես և մնալով աննկատ հագուստի տակից: Բացի դրանից մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի շատ կլանել, քանի որ գերներծծող պոլիմերը տեղակայված է միջադիրի ողջ մակերեսով:
    • Արդյո՞ք նրանք լինում են տարբեր չափսերի և գույների

      Ոչ չեն լինում: Դուք հետաքրքրված եք? Մենք ուշադիր ենք հետադարձ կապին և մեզ համար ամենարժեքավորը մեր հաճախորդների կարծիքներն են և մենք հաճույքով կփոխանցեք ձեր առաջարկները մեր ապրանքի զարգացման թիմին:
    • Կարելի՞ է քնել միջադիրներով

      Այո, շատ մայրիկներ կարծում են, որ մեր միջադիրները շատ ներծծող են հատկապես գիշերը: Մենք խորհուրդ ենք տալիս փոխել միրադիրները գիշերվա ընթացքում, եթե նրանք լցվել են:
    • Արդյո՞ք դրանք պատրաստված են պլաստիկից

      Միջադիրի հիմքը գործվածքն է, որի մեջ առկա է լամինատե բարակ շերտ. Որպեսզի մեկանգամյա միջադիրները պահպանեն խոնավությունը այդ, անհրաժեշտ է լամինատի բարակ շերտի առկայությունը, այլապես կաթը ներծծվելով կանցներ միջադիրի հետին կողմը:
    • Միջադիրը անընդհատ կպնում է կրծքալիս, արդյո՞ք ես սխալ եմ հագել

      Այս դեպքում մենք խորհուրդ ենք տալիս հետին մասում առկա 2 կպչող երիզների օգնությամբ ամրացնել կրծքալին: Կամ կարող եք հեռացնել միջադիրը նախքան կրծքալը ձգելը՝ կերակրելու համար:
  • Լավագույնը մանկան համար – N 1 կրծքի մեկանգամյա օգտագործման միջադիրներ

     

     

Ձեզ կարող է հետաքրքրել

Նմանատիպ նյութեր


Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X