About Us - Lansinoh

Մեր մասին

Rasheda Hagen

Lansinoh ընկերությունը հիմնադրվել է 35 տարի առաջ կերակրող մոր՝ Ռեշեդա Հագենի կողմից: Lansinoh–ի արտադրության մտահաղացման սկիզբը դրվեց Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում, որտեղ 1978 թ-ին ծնվեց Ռեշեդայի առաջնեկը: Նա փոքրիկին կերակրում էր կրծքով, սակայն մի քանի օր անց զգայուն պտուկները դարձան խիստ ցավոտ: Նա փորձեց հասանելի բոլոր միջոցները, բայց ոչ մի թեթևություն չզգալով, որոշեց դադարեցնել կրծքով կերակրումը: A La Leche League առաջնորդը
քաջալերեց կրծքով կերակրման շարունակումը և խորհուրդ տվեց օգտագործել լանոլին, որը խանութներում առկա չէր:

Ռեշեդայի ամուսինն՝ ով բժիշկ էր, հիվանդանոցային դեղատնից կարողացավ գտնել և տուն բերել մեկ ֆունտ քաշով 1 տարա բրդի ճարպ: Նա լանոլինը քսեց ցավոտ պտուկներին և անմիջապես թեթևություն զգաց: Հաջորդող մի քանի օրերի ընթացքում Ռեշեդայի պտուկները լավացան և նա բարեհաջող շարունակեց կրծքով կերակրումը: Հաջորդիվ Ռեշեդա Հագենը սկսեց քարոզել «մաքուր լանոլին»-ը որպես ցավոտ պտուկների բուժման միջոց կերակրող մայրերի համար:

Ռեշեդա Հագենը իր ընկերությունը հիմնադրեց 1984 թ-ին և կերակրող մայրիկներին առաջարկեց պտուկների ցավոտության համար նախատեսված, բարձր որակի կոսմետիկ միջոցներին համարժեք, անվտանգ և արդյունավետ միջոց՝ ստեղծելով բարեհաջող պայմաններ կրծքով կերակրման համար: 1984 թ-ին նա գնեց լանոլինի մեկ տարա 1 ֆունտ քաշով և որոշեց ինքնուրույն փաթեթավորել ավելի փոքր տարաներում և վաճառել կերակրող մայրերին:

Երբ մայրիկները նախընտրում են կրծքով կերակրել, համոզված ենք, որ նրանք ունեն խրախուսման և աջակցության կարիք, որպեսզի փոքրկի հետ միասին զգան դրա բոլոր առավելությունները: Մենք միշտ լուրջ ենք վերաբերվում մեր մայրիկներին և նրանց անհատական պահանջներին, ստեղծելով բարձր որակի ապրանքներ, մենք մայրերին տալիս ենք վստահություն, որ իրենք սնուցում են իրենց փոքրիկներին ստեղծելով միայն մայրությանը բնորոշ յուրահատուկ կապ:

 

 


Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X