Կոմպակտ Էլեկտրական Կթիչ

Lansinoh –ի կոմպակտ էլեկտրական կթիչը հզոր է, բայց փոքր ու թեթև՝ հարմար պայուսակում տեղափոխելու համար: Աշխատանքի երփուլանի ձևը  նմանակում է երեխայի բնական կերակրման ընթացքին, իսկ արտածծման 5 ռեժիմները կթման ընթացքում մայրիկներին տալիս են առավելագույն հարմարավետություն:

Հավելյալ նկարագրություն

59,500 ֏

Քանակ:
Գնել հիմա

Տեսահոլովակ

  • Օգտագործման մասին
  • Նկարագրություն
  • Ապրանքի մասին
  • Օգնություն
  • Հարց/Պատասխան
  • Առաջարկվող ապրանքներ:

    • Արտածծման կարգավարվող 5 ռեժիմները, կրկնում է երեխային բնական կերակրման ձևն՝ առավելագույնի հասցնելով կաթնարտադրությունը: Սա հնարավորություն տալիս մայրիկներին ընտրել առավել հարմարավետ կթման մակարդակին համապատասխան արտածծման ուժգնությունը
    • Հավաքածուի մեր ներառված է հարմարավետ կթման համար նախատեսված ComfortFit կրծքի բարձիկը
    • Փոքրիկ, թեթև կառուցվածքը, ինչպես նաև USB փոխարկիչը կատարյալ են տանը և դրսում օգտագործման համար
    • Հեշտ օգտագործման և քիչ լվացվող մասերի շնորհիվ խնայում է զբաղված մայրիկների ժամանակը
    • Հավաքածուի մեջ առկա է Բնական Ալիքաձև Ծծակը (կափարիչի հետ միասին) օգնում է պահպանել կերակրման ճիշը ձևը
    • Չի պարունակում բիիսֆենոլ A և S
    • ComfortFit սիլիկոնե կրծքի բարձիկը հուսալի ամրանում է կրծքին և ապահովում է առավել արդյունավետ կթում
    • ԿԹԻՐ -ՊԱՀԻՐ–ԿԵՐԱԿՐԻՐ – միևնույն շշում (շշի հետ առկա է պաշտպանիչ սկավառակ) կաթը կթվում, պահվում և կերակրվում է՝ ապահովելով հարմարավետություն և հուսալիություն
    • Սեղմող կոճակների LED լուսավորումը՝ հնարավորություն է տալիս կարգավորել աշխատանքի ռեժիմները գիշեր թե ցերեկ
  • Նկարագրություն:

    SKU: 54091 Categories: ,

    Description

    Նոր հարմարավետ և կոմպակտ էլէկտրական կթիչը կատարյալ է ժամանակակից բազմազբաղ մայրիկների համար, որոնք միշտ շարժման մեջ են և ունեն քիչ ժամանակ: Կթիչի փոքր, թեթև, հարմարավետ և հուսալի կառուցվածքը, ինչպես նաև USB կամ AC փոխարկիչը, այն դարձնում են կատարյալ տանից դուրս օգտագործման համար:

    Կթիչը հեշտ է օգտագործել, հուսալի LED լուսավորումը ցույց է տալիս կծկման ուժգնությունը և թույլ է տալիս փոխել աշխատանքի ռեժիմները, կարգավորել կծկման արագությունը:

    Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր

    Երբ երեխան սկսում է կերակրվել՝  նա սկսում է արագ ծծման շարժումներից և խթանում է կաթի արտահոսքը: Երբ կաթը արտահոսում է, երեխան սկում է այն դուրս բերել դանդաղ և խորը ծծման շարժումներով: Նմանակելով այս բնական ռիթմին Lansinoh–ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչը առաջարկում է աշխատանքի 2 փուլ՝ Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր:

    • Խթանման (կծկման) փուլ – արագ կթման փուլ է և նմանակում է արագ և կարճ ծծման գործընթացին, որով ձեր երեխան խթանում է կաթի արտահոսքը
    • Կթելու (ծծման) փուլ – այն նմանակում է խորը և դանդաղ ծծման փուլին է և իր մեջ ներառում է արտածծման կարգավորման ձեզ համար առավել հարմարավետ հնարավոր 5 մակարդակ:

    Երբ միացնում եք կթիչը, այն սկսում է աշխատել խթանման փուլի 3 մակարդակից, և 2 րոպե հետո անցնում է կթման փուլին, այսինքն անցումը կատարվում է առանց համապատասխան կոճակին սեղմելու (եթե իհարկե դուք չեք ուզում սեղմել կոճակը): Դուք ցանկացած պահի կարող եք խթանման փուլից անցում կատարել կթման փուլին, եթե նկատում եք, որ կաթը սկսում է արտահոսել 2 րոպեից ավելի վաղ:

    Կթիչն ինքնաբերաբար անջատվում է, եթե ավելի քան 60 րոպե մնացել է անուշադրության մատնված:

    Lansinoh-ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչի հավաքածուի մեջ առկա է ստանդարտ (25 մմ) չափսի կրծքի սիլիկոնե ComfortFit բարձիկ, որն ունի փափուկ եզրեր, որպեսզի ընդունի կրծքի ձևը: Եթե դուք մեծ չափի (30.5 մմ) ComfortFit ձագարի կարիք ունեք, ապա կարող եք պատվիրել ուղիղ Լանսինոից- Սեղմեք այստեղ

    Lansinoh-ի նոր կոմպակը էլեկտրական կթիչը կարելի է անմիջապես ամրացնել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերին և կթել դրանց մեջը: Վերջինս կանխում է մի տարայից մյուսի տեղափոխման ընթացքում կաթի կորստի հնարավորությունը: Այն կատարյալ է, երբ դուք դրսում եք և շշերը պահելու համար քիչ տեղ ունեք:

    Եթե դուք ունեք այս ապրանքի պահեստամասերի կարիք, խնդրում ենք սեղմել այստեղ

     

  • Ապրանքի մասին:

    • • 1 հատ Lansinoh-ի նոր կոմպակը էլեկտրական կթիչի հիմնական մաս
    • • 1 հատ դիաֆրագմայի փակիչ (#53410)
    • • 1 հատ դիաֆրագմա (#53402)
    • • 1 հատ կրծքի սիլիկոնե ComfortFit բարձիկ 25 մմ (#54103)
    • • 1 հատ կթիչի մարմին (#53454)
    • • 2 հատ սպիտակ սիլիկոնե փական (#53401)
    • • 1 հատ 160 մլ կերակրման շիշ (#53451)
    • • 1 հատ պաշտպանիչ փական (#53461)
    • • 1 հատ սիլիկոնե խողովակներ 800 մմ (#54100)
    • • 1 հատ կթիչի միակցիչ (#54106)
    • • 1 հատ ծծակի փական (#53462)
    • • 1 հատ դանդաղ հոսքի բնական ալիքաձև ծծակ (#75900)
    • • 1 հատ ծծակի օղ (#53463)
    • • Միկրո USB էներգիայի կուտակիչը հավաքածուի մեջ ներառված չէ
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով

    Հետադարձ կապ Բեռնել
    • Ունեք արդյո՞ք իմ կթիչի պահեստամասերը

      Այո, ունենք: Դուք կորեղ եք գտնել մեր կթիչների պահեստամասերը այստեղ
    • Կարող եմ արդյո՞ք անմիջապես կթել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերի մեջ

      Lansinoh-ի կաթի պահպանման պարկերն ունեն կրկնակի հերմետիկ “զիփ” փական, որը հնարավորություն է տալիս ապահով ամրանալ Lansinoh-ի ցանկացած էլեկտրական և մեխանիկական կթիչներին: Ամրացրեք ստերիլ կաթի պահպանման պարկերը Lansinoh-ի ցանկացած կթիչին և կթեք անմիջապես պարկի մեջ:
    • Ի՞նչ կլինի, եթե պատահաբար լվանամ խողովակները, կարող եմ դրանք նորից օգտագործել

      Մեր կթիչների փակ համակարգը նշանակում է, որ կարիք չկա լվանալ խողովակները, քանի որ կթված կաթը չի շփվում խողովակների հետ: Եթե դուք պատահական լվացրել եք խողովակները, դուք կարող եք դրանք անջատել դիաֆրագմայի կափարիչից և միացնել կթիչը մի քանի րոպե՝ համոզվելու  համար, որ օդը հանում է կոնդենսացիան կթիչի հիմնական մասից, որը կարող է լինել ներսում: Եթե դուք խողովակում նկատել եք կոնդեսացիա կամ որևէ այլ խնդիր, ապա պետք է դեն նետեք խողովակը և կապ հաստատեք մեր աշխատակցի հետ՝ նորը պատվիրելու համար:
    • Ինչպե՞ս իմանալ, երբ դադարեցնել կթման գործընթացը

      Երբ դուք մոտենում եք կթման ավարտին, ձեր կաթի հոսքը սկսում է նվազել կամ դադարել, կամ ձեր կրծքերը փափկում են և դառնում քիչ լցված: Իրականում կուրծքը երբեք <<դատարկ>> չի լինում, բայց այն կարող է հուշել, որ ձեր մարմինը արտադրել է այս պահին անհրաժեշտ քանակի կաթ և դուք կարող եք դադարեցնել կթման գործընթացը:
    • Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել պահեստամասերը

      Դուք կարող եք պատվիրել ձեր կթիչի պահեստամասերը անմիջապես մեր կայքից: Դուք կարող եք գտնել մեր բոլոր կթիչների պահեստամասերն այստեղ
    • Ինչպե՞ս կարող եմ անցնել խթանման փուլից կթման փուլ

      Դուք կարող եք հեշտությամբ անցնել խթանման փուլից կթման փուլին հատուկ կոճակի օգնությամբ: Երբ միացնում եք կթիչը, այն ավտոմատ սկսում է աշխատել խթանման փուլից և 2 րոպե հետո անցնում է կթման փուլին: Եթե դուք կթման ցանկացած պահին ուզում եք վերադառնալ խթանման փուլին, կամ ցանկանում եք մինչև 2 րոպեն անցում կատարել կթման փուլին, պարզապես պետք է սեղմեք <<անցման>> կոճակի վրա:

Mini Զամբյուղն 0

Ձեր զամբյուղը դատարկ է.

X